ՍԿՈՐ 250 ԽԷ

ՍԿՈՐ 250 ԽԷ

Հիմնական

Հիմնական
Թունաքիմիկատներ՝ Ֆունգիցիդներ (սնկասպաններ)
Պատրաստուկային ձևը՝ Խտացված էմուլսիա
Ներթափանցման եղանակը՝ Ներբույսային
Մշակաբույսերի տեսակը՝ Բանջարանոցային մշակաբույսեր (բաց և փակ գրունտ), Խաղողի վազ, Պտղատու մշակաբույսեր
Արտադրող ֆիրման՝ Սինգենտա Քրոպ Պրոտեկշն ԱԳ
Երկիր՝ Շվեյցարիա
Փաթեթավորում՝ 250 գր տարա

Ազդող նյութը` 250գր/լ դիֆենոկոնազոլ

Բարձր արդյունավետության ներբույսային ազդեցության սնկասպան է` պտղատու այգիների քոս, ալրացող, բանջարանոցային մշակաբույսերի` ալտերնարիոզ, ալրացող և այլ հիվանդությունների դեմ պայքարում

Դեղձենիխաղողի վազԽնձորենիԾիրանենիԿարտոֆիլԿեռասենիՍալորենիՍերկևիլենիՏանձենի

Մանրամասներ

Մանրամասներ

Առանձնահատկությունները`

  • պտուղների և տերևների բարձր արդյունավետ պաշտպանություն
  • երկարատև ազդեցություն, մշակումների թվի կրճատում
  • ծախսի ցածր քանակություն
  • երկարատև պրոֆիլակտիկ, արտահայտված բուժիչ և կանխարգելիչ ազդեցություն
  • օգտագործվում է պտղատու այգիների` քոս, ալրացող, կլաստերոսպորիոզ, կոկոմիկոզ,  լոլիկի, գազարի ու կարտոֆիլի` ալտերնարիոզ, ինչպես նաև շաքարի ճակնդեղի` ալրացող ու ցերկոսպորոզ սնկային հիվան­դու­թյուն­ների դեմ պայքարում
  • ներբույսային ազդեցություն, բույսերի հյուսվածքների մեջ արագ ներթափանցում
  • սրսկումից 2 ժամ հետո չի լվացվում անձրևից
  • պտուղների հասունացման ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել կոնտակտ ազդեցության սնկասպաններ

Առավելությունները`

  • ամենահուսալի և արդյունավետ միջոց է քոս  հիվանդության դեմ պայքարում
  • խթանիչ ազդեցություն ունի բույսերի աճի վրա
  • անվտանգ և հարմար է օգտագործման համար
  • անվտանգ է շրջակա միջավայրի համար

Ազդեցության շրջանակներ և կիրառման հանձնարարականներ

  • Խաղողի վազ | Հիվանդություն` օիդիում, սև բծավորություն, փտախտ | Ծախսի քանակ 0.3-0.4 լ/հա | Ծախսի քանակ 4.0 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 800-1000 | Մշակման ժամանակ` վեգետացիայի ընթացքում Առաջինը` գարնանը կոկոնակալման փուլում, ծաղկման ժամանակ, երկրորդը` պտղագոյացման ժամանակ 10-15 օր ընդմիջումով | Սպասման ժամկետ (օր) /մշակումների քանակ` 10/4
  • Տանձենի | Հիվանդություն` քոս, ալրացող | Ծախսի քանակ 0.15-0.2 լ/հա | Ծախսի քանակ 1.5-2.0 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 1000-1200 | Մշակման ժամանակ` վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր) /մշակումների քանակ` 14/4
  • Դեղձենի, Ծիրանենի, Կեռասենի, Սերկևիլենի, Սալորենի | Հիվանդություն` կլաստերոսպորիոզ, քոս, կոկոմիկոզ, | Ծախսի քանակ 0.2 լ/հա | Ծախսի քանակ 2.0 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 1000-1200 | Մշակման ժամանակ` Վեգետացիայի ընթացքում` Առաջինը` կանաչ կոկոնի փուլում, երկրորդը` ծաղկաթափից հետո` պտղագոյացման ժամանակ | Սպասման ժամկետ (օր) /մշակումների քանակ` 21/2
  • Խնձորենի | Հիվանդություն` ալտերնարիոզ, քոս, ալրացող | Ծախսի քանակ 0.3-0.35 լ/հա | Ծախսի քանակ 3.0 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 1000-1200 | Մշակման ժամանակ` վեգետացիայի ընթացքում պատրաստուկը կիրառվում է ծաղկելուց առաջ և հետո` 7-10 օր ընդմիջումով` սկսած «վարդագույն կոկոն» փուլից մինչև բույսի 10մմ աճը, 10-14 օր ընդմիջումով խնձորենու այլ աճման փուլերի ընթացքում | Սպասման ժամկետ (օր) /մշակումների քանակ` 21/2-4
  • Բանջարանոցային մշակաբույսեր | Հիվանդություն` կեղծ ալրացող, պերոնոսպորոզ, ֆիտոֆտորոզ, ալտերնարիոզ մակրոսպորիոզ | Ծախսի քանակ 0.3-0.5 լ/հա | Ծախսի քանակ 5.0-6.0 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 300-600 | Մշակման ժամանակ` վեգետացիայի ընթացքում հիվանդությունների առաջին նախանշանների ժամանակ, 10-14 օր ընդմիջումով | Սպասման ժամկետ (օր) /մշակումների քանակ` 7/2
  • Կարտոֆիլ | Հիվանդություն` ֆիտոֆտորոզ, ալտերնարիոզ, մակրոսպորիոզ | Ծախսի քանակ 0.3-0.5 լ/հա | Ծախսի քանակ 5.0 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 200-400 | Մշակման ժամանակ` վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր) /մշակումների քանակ` 5/2

Լրացում`

  • Սկոր 250 ԽԷ պատկանում է թունանյութերի միջազգային դասակարգման երրորդ խմբին
  • անհրաժեշտ է պատրաստուկը պահպանել չոր պահեստում -50 C — +350 C ջերմաստիճանի պայ­ման­նե­րում
  • պաշտպանական ազդեցության ժամանակահատվածը 7-10 օր է` պտղատու այգու պրո­ֆի­լակ­տիկ մշակումների ժամանակ (հիվանդության չափավոր զարգացման դեպքում), բան­ջա­րա­նո­ցա­յին մշակաբույսերի և կարտոֆիլի սնկային հիվանդությունների դեմ պայքարում` 10-14 օր

Սկոր 250 ԽԷ պահպանության, տեղափոխման և կիրառման ժամանակ անհրաժեշտ է խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Ձեզ գուցե հետաքրքրի