Սինթետիկ պիրետրոիդների խմբին պատկանող, ազդեցության լայն հնարավորությամբ միջատասպան է՝ բաց և փակ տարածքներում ամեն տեսակի միջատների ու վնասատուների դեմ պայքարում
Մանրամասներ
Մանրամասներ
Առավելությունները`
պատրաստուկն օժտված է մի շարք կոմպլեքս առավելություններով` օգտագործվում է հասարակական վայրերում /գրասենյակներ, խանութներ, գործարաններ, թանգարաններ, կինոթատրոններ, հիվանդանոցներ, պահեստներ, ռեստորաններ, սննդի արտադրամասեր, բնակելի տներ և դրանց շրջակայք/ բացառությամբ փափուկ կահույքի և անկողնու/ բզեզների, խավարասերների, մլուկների, մրջյունների, մլակների, տզերի, ճանճերի, մոծակների դեմ պայքարում
օգտագործվում է նաև բազմամյա տնկարկներում՝ կեղևակերների ու փայտակերների դեմ պայքարում
բարձր արդյունավետություն ու պաշտպանության երկարատևություն բոլոր մակերևույթերում տարբեր տեսակի միջատների ու վնասատուների դեմ պայքարում
տարվա մեջ 1-3 անգամ կատարած սրսկումը ապահովում է ցանկալի արդյունք և չի լվացվում անձրևաջրրից
մշակման եղանակը՝ կիրառվում է ընդհանուր մակերեսների, ճեղքերի, պատերի և հատակի միացումների հատվածում
Պատրաստուկն օգտագործելիս չեն վնասվում ներկված, լաքապատ մակերևույթները, գործվածքները և այլն: Ցանկալի է օգտագործել միայն այն տարածքներում, որտեղ ջուրը չի վնասում մակերևույթը: Այնուամենայնիվ, առաջին անգամ օգտագործելիս փորձեք մի փոքր տարածք, որից հետո շարունակեք:
ազդում է միջատների զարգացման ցանկացած փուլում
ֆիտոտոքսիկ չէՀամատեղելիությունը`
Այլ պատրաստուկների հետ կիրառելուց առաջ ստուգել համատեղելիությունը:
Ազդեցության շրջանակներ և կիրառման հանձնարարականներ
Հասարակական վայրեր՝ (գրասենյակներ, խանութներ, գործարաններ, թանգարաններ, կինոթատրոններ, հիվանդանոցներ, պահեստներ, ռեստորաններ, սննդի արտադրամասեր, բնակելի տներ և դրանց շրջակայք /բացառությամբ փափուկ կահույքի և անկողնու/ | Վնասատու` բզեզներ, խավարասերներ, մլուկներ, մրջյուններ, մլակներ, տզեր, ճանճեր, մոծակներ | Ծախսի քանակ լ/մ2` Թույլ բնակեցվածության դեպքում 12,5գր + 5լ ջուր 100մ2 մակերեսի համար Ուժեղ բնակեցվածության դեպքում 25գր + 5լ ջուր 100մ2 մակերեսի համար | Մշակման ժամկետ` Ողջ տարվա ընթացքում | Սպասման ժամկետ (ժամ)/ մշակումների քանակ` 5-6 ժամ/1-3
Բազմամյա տնկարկներ | Վնասատու` կեղևակերներ, փայտակերներ | Ծախսի քանակ լ/մ2` Թույլ բնակեցվածության դեպքում 12,5գր + 5լ ջուր 100մ2 մակերեսի համար Ուժեղ բնակեցվածության դեպքում 25գր + 5լ ջուր 100մ2 մակերեսի համար | Մշակման ժամկետ` Ողջ տարվա ընթացքում | Սպասման ժամկետ (ժամ)/ մշակումների քանակ` 5-6 Ժամ/1-3
Լրացում`
Այքոն 10 ԿԿ պատկանում է թունանյութերի միջազգային դասակարգման երկրորդ խմբին
պաշտպանական ազդեցության ժամանակահատվածը ոչ պակաս քան 2 ամիս
անհրաժեշտ է պատրաստուկը պահպանել չոր պահեստում -10°C — +35°C ջերմաստիճանի պայմաններում
Այքոն 10 ԿԿ պահպանության, տեղափոխման և կիրառման ժամանակ անհրաժեշտ է խստորեն պահպանել անվտանգության կանոնները: