Բարձր արդյունավետության կոմբինացված ներբույսային և կոնտակտ ազդեցության սնկասպան է, պաշտպանում է կարտոֆիլը, բանջարանոցային մշակաբույսերը, պտղատու այգիները և խաղողի վազը մի շարք սնկային հիվանդություններից
խաղողի վազԿարտոֆիլ
Մանրամասներ
Մանրամասներ
Առավելությունները`
բարձր որակի կայուն և արդյունավետ սնկասպան է` ֆիտոֆտորոզի, ալտերնարիոզի ու միլդիու հիվանդությունների դեմ պայքարում
պաշտպանում է խաղողի վազը կեղծ ալրացողից (միլդիու), բանջարանոցային մշակաբույսերը ու կարտոֆիլը` ֆիտոֆտորոզից, պերոնոսպորոզից ու ալտերնարիոզից
մանդիպրոպամիդ կոնտակտ ազդող նյութը խոչընդոտում է սնկամարմինների տարածմանը և ներգործում երկարատև
դիֆենոկոնազոլ ներբույսային ազդող նյութն օժտված է տրանսլամինար ակտիվությամբ, խոչընդոտում է սնկամարմինների աճին ու բեղմնիկների ձևավորմանը
շնորհիվ տրանսլամինար ու ներբույսային ազդեցության` օգտագործվում է որպես պայքարի նախազգուշական (պրոֆիլակտիկ) և բուժական միջոց
բարձր արդյունքին հասնելու համար` խորհուրդ է տրվում օգտագործել սնկային հիվանդությունների զարգացման վաղ փուլում կամ որպես պրոֆիլակտիկ միջոց
անձրևակայուն է անգամ հորդառատ տեղումների ժամանակ
սրսկումից 1 ժամ հետո չի լվացվում անձրևի կողմից
ապահովում է պալարների և պտուղների արդյունավետ պաշտպանություն
երաշխավորում է բարձր ապրանքայնություն, առողջ բերք
ապահովում է ազդեցության երկարտևություն` անգամ անբարենպաստ եղանակային պայմաններում
համատեղելի է մի շարք թունաքիմիկատների հետ
էկոլոգիապես նվազ վտանգավոր է, կարելի է օգտագործել ինտենսիվ տեխնոլոգիաների և պայքարի ինտեգրացված համակարգերում
Ազդեցության շրջանակներ և կիրառման հանձնարարականներ