Ազդող նյութ՝ 100գր/լ ացետամիպրիդ + 100գր/լ լյամդա-ցիհալոտրին
Բարձր արդյունավետության կոնտակտ-ներբույսային ազդեցության միջատասպան է, պաշտպանում է գյուղատնտեսական մշակաբույսերը վնասատուների դեմ պայքարում
Աշնանացան և գարնանացան գարի Աշնանացան և գարնանացան ցորեն Բալենի Դեղձենի Լոլիկ խաղողի վազ Խնձորենի Ծիրանենի Կարտոֆիլ Պղպեղ Վարունգ Տանձենի
Առանձնահատկությունները
պիրետրոիդների խմբին պատկանող միջատասպան է, պաշտպանում է հացահատիկային, տեխնիկական, բանջարանոցային, պտղատու մշակաբույսերը կոմպլեքս կրծող և ծծող վնասատուներից
ունի միջատների վրա արագ ազդելու հատկություն
ազդում է միջատների զարգացման ցանկացած փուլում
օժտված է կայուն ազդեցությամբ
կիրառվում է ցածր ծախսի նորմայով
կարելի է օգտագործել նաև մշակաբույսերի ծաղկման փուլում
Ազդեցության շրջանակներ և կիրառման հանձնարարականներ
Խաղողի վազ | Վնասատու` ողկուզակեր, ցիկադներ, տերևային ֆիլոքսերա | Ծախսի քանակ 0.15-0.3 լ/հա | Ծախսի քանակ 2.0-3.0 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախսը լ/հա` 800-1000 | Մշակման ժամկետ` Վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` 14/2
Պտղատու մշակաբույսեր` Խնձորենի, Դեղձենի, Բալենի, Ծիրանենի, Տանձենի և այլն | Վնասատու` տերևակեր, լվիճներ, պտղակեր, սղոցող | Ծախսի քանակ 0.2-0.5 լ/հա | Ծախսի քանակ 2.0-5.0 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախսը լ/հա` 1000-1200 | Մշակման ժամկետ` Վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` 20/2
Բանջարանոցային մշակաբույսեր` Լոլիկ, Վարունգ, Պղպեղ և այլն | Վնասատու` կոլորադյան բզեզ,լվիճներ, թրիպսներ, սպիտակաթիկ, բամբակենու կնգուղակեր | Ծախսի քանակ 0.2-0.5 լ/հա | Ծախսի քանակ 5.0-8,0 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախսը լ/հա` 300-600 | Մշակման ժամկետ` Վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` 7/2
Կարտոֆիլ | Վնասատու` կոլորադյան բզեզ, լվիճներ | Ծախսի քանակ 0.1-0.15 լ/հա | Ծախսի քանակ 5.0 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախսը լ/հա` 200-400 | Մշակման ժամկետ` Վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` 30/1
Գարնանացան և աշնանացան ցորեն, գարի | Վնասատու` լվիճներ, թրիպսներ, տզրուկաթրթուր, բզեզներ, մլուկներ, սղոցողներ, ճանճեր | Ծախսի քանակ 0.15-0.2 լ/հա | Ծախսի քանակ 5.0 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախսը լ/հա` 200-400 | Մշակման ժամկետ` Վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` 28/1
Լրացում`
Օրգանզա 200 ԽԿ պատկանում է թունանյութերի միջազգային դասակարգման երրորդ խմբին
պահպանել չոր պահեստում -5°C — +35°C ջերմաստիճանի պայմաններում
պաշտպանական ազդեցության ժամանակահատվածը 2-3 շաբաթ է` կախված եղանակային պայմաններից
Օրգանզա 200 ԽԿ պահպանության, տեղափոխման և օգտագործման ժամանակ անհրաժեշտ է խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Բացել Փակել