Բարձր արդյունավետության կոմբինացված ներբույսային և կոնտակտ ազդեցության սնկասպան է, խաղողի վազի, լոլիկի և վարունգի (բաց ու փակ գրունտի), հատապտուղների, պտղատու մշակաբույսերի հիվանդությունների դեմ պայքարում
Մանրամասներ
Մանրամասներ
Առավելությունները`
օժտված է բուժիչ և կանխարգելիչ ազդեցությամբ
պաշտպանում է մշակաբույսերը կոմպլեքս փտումներից (մոխրագույն և սպիտակ փտումներ), ֆուզարիոզ, ալրացող, ալտերնարիոզ, սպիտակ և գորշ բծավորություն և այլն
ցիպրոդինիլ ներբույսային ազդող նյութն աստիճանաբար ներթափանցում է բույսերի հյուսվածքների մեջ և դադարեցնում է սնկերի բազմացումը
ֆլուդիօքսոնիլ կոնտակտ ազդող նյութն երկարաժամկետ մնում է տերևի մակերեսին
պատրաստուկի ազդեցությունը նկատելի է սրսկումից 2-3 ժամ հետո
օժտված է բարձր անձրևակայունությամբ
ապահովում է ազդեցության երկարատևություն՝ տարբեր եղանակային պայմաններում
պատրաստուկը խոչընդոտում է հիվանդածին մանրէների աճին
Համատեղելիությունը`
Համատեղելի է մի շարք միջատասպանների ու սնկասպանների հետ: Ամեն անգամ օգտագործելիս` խորհուրդ է տրվում ստուգել խառնվող պատրաստուկների համատեղելիությունը:
Ազդեցության շրջանակներ և կիրառման հանձնարարականներ