ԼՅՈՒՖՈՔՍ 105 ԽԷ

ԼՅՈՒՖՈՔՍ 105 ԽԷ

Հիմնական

Հիմնական
Թունաքիմիկատներ՝ Ինսեկտիցիդներ (միջատասպաններ)
Պատրաստուկային ձևը՝ Խտացված կախույթ
Ներթափանցման եղանակը՝ Կոնտակտ-աղիքային
Մշակաբույսերի տեսակը՝ Խաղողի վազ, Պտղատու մշակաբույսեր
Արտադրող ֆիրման՝ Սինգենտա Քրոպ Պրոտեկշն ԱԳ
Երկիր՝ Շվեյցարիա
Փաթեթավորում՝ 1 լ տարա

Ազդող նյութը՝ 30 գր/լ լյուֆենուրոն + 75 գր/լ ֆենօքսիկարբ

Բարձր արդյունավետության երկբաղադրամաս, կոմբինացված կոնտակտ-աղիքային ազդեցության միջատասպան է` պաշտպանում է պտղատու մշակաբույսերը պտղակերից և խաղողի վազը` ողկուզակերից։

Մանրամասներ

Մանրամասներ

Առանձնահատկությունները`

  • կոմբինացված կոնտակտ-աղիքային ազդեցության միջատասպան է, պաշտպանում է  պտղատու մշակաբույսերը պտղակերներից, խաղողի վազը` ողկուզակերից ու մի շարք կոմպլեքս կրծող և ծծող վնասատուներից
  • օժտված է միջատների վրա արագ ազդելու հատկությամբ
  • շնորհիվ լյուֆենուրոնի և ֆենօքսիկարբի կոնտակտ-աղիքային ազդեցության` արագ ոչնչացնում է վնասատուներին` ապահովելով երկարատև ազդեցություն
  • օժտված է արտահայտված ձվասպան ազդեցությամբ
  • կիրառելի է թիթեռների թռիչքի սկզբից մինչև ձվադրություն
  • միաժամանակ պայքարում ու նվազեցնում է այլ վնասատուների քանակը` թրիպսներ, տզեր և այլն
  • ցուցաբերում է երկարատև պաշտպանիչ արդյունք անգամ բարձր ջերմաստիճանի պայմաններում
  • կրճատում է հետագա մշակումների քանակը
  • անձրևակայուն է

Համատեղելիությունն այլ թունաքիմիկատների հետ

Բաքային խառնուրդներում համատեղելի է մի շարք միջատասպանների ու սնկասպանների հետ: Ամեն անգամ օգտագործելիս` խորհուրդ է տրվում ստուգել խառնվող պատրաստուկների համատեղելիությունը: 

Ազդեցության շրջանակներ և կիրառման հանձնարարականներ

  • Խաղողի վազ | Վնասատուներ` ողկուզակեր | Ծախսի քանակ 0.8-1.2 լ/հա | Ծախսի քանակ 8.0-12 գր/10լ ջրին | Բանվորա­կան հեղուկի ծախսը լ/հա` 800-1000 | Մշակման ժամկետ` Վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ/օր/ մշակումների քանակ` 21/3 
  • Պտղատու մշակաբույսեր` Խնձորենի, Տանձենի, Դեղձենի, Ծիրանենի, Սալորենի  և այլն | Վնասատուներ` պտղակեր | Ծախսի քանակ 0.8-1.2 լ/հա | Ծախսի քանակ 10-12 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախսը լ/հա` 1000-1200 | Մշակման ժամկետ` Վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ/օր/ մշակումների քանակ` 21/3

Լրացում`

  • Լյուֆոքս 105 ԽԷ պատկանում է թունանյութերի միջազգային դասակարգ­ման երրորդ խմբին
  • անհրաժեշտ է պատրաստուկը պահպանել չոր պահեստում -50 C — +350 ջերմաս­տիճանի պայմաններում
  • պաշտպանական ազդեցության ժամանակահատվածը մինչև 20 օր է 

Լյուֆոքս 105 ԽԷ պահպանության, տեղափոխման և կիրառման ժամանակ անհրաժեշտ է խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Ձեզ գուցե հետաքրքրի