Ազդող նյութը` 344գր/լ 2.4-Դ թթու + 120գր/լ դիկամբա
Կոմբինացված ներբույսային հետծլային ազդեցության մոլախոտասպան է` հացահատիկային մշակաբույսերի և եգիպտացորենի ցանքատարածությունները դժվար ոչնչացող միամյա և բազմամյա մոլախոտերից պաշտպանելու համար: Դաշտերը մաքրում է նույնիսկ դժվար ոչնչացվող մոլախոտերից:
Աշնանացան ցորեն Աշորա Գարի Գարնանացան ցորեն Եգիպտացորեն Վարսակ
Հատկությունները`
ներբույսային ազդեցության խառնուրդային պատրաստուկ է
լավագույն միջոց է` դժվար ոչնչացող երկշաքիլ, 2.4 Դ-ի նկատմամբ դիմադրողականություն ունեցող մոլախոտերը վերացնելու համար
մշակաբույսի նկատմամբ ունի բարձր ընտրողականություն
վեգետացիայի ընթացքում ամբողջովին քայքայվում է
օժտված է բարձր տնտեսական արդյունավետությամբ
Առավելությունները`
արագ ու երկարատև պաշտպանիչ ազդեցություն
շնորհիվ երկակի ազդեցության ապահովում է բարձր արդյունավետություն
պատրաստուկային ձևի բարձր խտության շնորհիվ ծախսի ցածր չափաքանակ
առաջարկվող նորմաներով օգտագործելու դեպքում` մշակաբույսի համար անվտանգ է
ցանքաշրջանառությունում պատրաստուկի կիրառման սահմանափակումներ չկան
երաշխավորում է բերքի հավելում և որակի բարելավում
ցանքաշրջանառության մեջ չունի սահմանափակումներ հաջորդող մշակաբույսերի համար
Ոչնչացվող մոլախոտերը
Ամբրոզիա — բոլոր տեսակները
Թալ ցրված
Հատիկաընդեղեններ — բոլոր տեսակները
Գեղավեր
Պատատուկ — բոլոր տեսակները
Բողկուկ վայրի
Մատիտեղ — բոլոր տեսակները
Երիցուկ — բոլոր տեսակները
Մանանեխ դաշտային
Ճարճատուկ սովորական
Տղտորիկ
Թրթնջուկ — բոլոր տեսակները
Հավակատար — բոլոր տեսակները
Մի շարք այլ մոլախոտեր (ավելի քան 200 տեսակ)
Ազդեցության շրջանակներ և կիրառման հանձնարարականներ
Աշնանացան ցորեն, աշորա | Մոլախոտի տեսակ` միամյա և բազմամյա երկշաքիլ | Ծախսի քանակ 0.6-0.8 լ/հա | Ծախսի քանակ 20-30 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 200-400 | Մշակման ժամանակ` վաղ գարնանը մշակաբույսի թփակալման փուլից մինչև խողովակալում | Սպասման ժամկետ (օր) /մշակումների քանակ` /1
Գարնանացան ցորեն, գարի, վարսակ | Մոլախոտի տեսակ` միամյա և բազմամյա երկշաքիլ | Ծախսի քանակ 0.5-0.7 լ/հա | Ծախսի քանակ 17.5-25 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 200-400 | Մշակման ժամանակ` 3-5 տերևների փուլից մինչև խողովակալում | Սպասման ժամկետ (օր) /մշակումների քանակ` /1
Եգիպտացորեն | Մոլախոտի տեսակ` միամյա և բազմամյա երկշաքիլ | Ծախսի քանակ 1.0-1.5 լ/հա | Ծախսի քանակ 37.5-50 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 200-400 | Մշակման ժամանակ` 3-5 տերևների փուլից մինչև խողովակալում | Սպասման ժամկետ (օր) /մշակումների քանակ` /1
Լրացում`
Դիալեն Սուպեր 460 ՋԼ պատկանում է թունանյութերի դասակարգման երկրորդ խմբին
անհրաժեշտ է պահել չոր պահեստում 0 0 C — +35 0 C ջերմաստիճանի պայմաններում
անմիջապես սրսկման պահին ոչնչացնում է մոլախոտերը
կարևոր է սրսկման ժամանակ ուշադրություն դարձնել, որ մոլախոտասպանը չընկնի լայնատերև մշակաբույսերի վրա
Դիալեն Սուպեր 460 ՋԼ պահպանության, տեղափոխման և կիրառման ժամանակ անհրաժեշտ է խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Բացել Փակել