Միամյա հացազգի և երկշաքիլ մոլախոտերի դեմ պայքարի բարձր արդյունավետ հողային ներբույսային մոլախոտասպան է: Երկակի ազդեցության մոլախոտասպան է, ազդում է ծլող սերմերի և մոլախոտերի աճի վրա` ներթափանցելով նորածիլ բույսի, արմատային համակարգի ու տերևի միջով, ինչպես նաև խոչընդոտում է մոլախոտերի ֆոտոսինթեզը:
Կարտոֆիլ
Մանրամասներ
Մանրամասներ
Հատկություններ`
կպչուն կաթնախոտ ու սև մորմ տեսակի մոլախոտերի վրա արդյունավետ ազդեցություն
պաշտպանական ազդեցության երկարատևությունը մինչև 50 օր
երկու ազդող նյութերի զուգակցում` պրոսուլֆոկարբ և մետրիբուզին
մոլախոտերի վաղ ոչնչացում, մրցակցության բացակայություն
օգտագործման «երկարաժամկետ» հնարավորություն` մշակաբույսի մինչև ու հետծլումը
արդյունավետ է յուրաքանչյուր եղանակային պայմաններում` անկախ ջերմաստիճանի տատանումներից
Արկադե 880 ԽԷ մոլախոտասպանը վերացնում է հետևյալ մոլախոտատեսակները` կպչուն կաթնախոտ, սև մորմ, սագախոտ, կապույտ տերեփուկ, դաշտային մանանեխ, ալևորուկ, բանջարանոցային կաթնբեկ, փայտատամիկ, երիցուկի տեսականի և այլն:
Ազդեցության շրջանակներ և կիրառման հանձնարարականներ