ԱՄՊԼԻԳՈ 150 ՄԿԿ

ԱՄՊԼԻԳՈ 150 ՄԿԿ

Հիմնական

Հիմնական

Ազդող նյութը՝ 100 գր/լ քլորանտրանիլիպրոլ + 50 գր/լ լյամբդա-ցիհալոտրին

Բարձր արդյունավետության կոմբինացված ներբույսային և կոնտակտ ազդեցության միջատասպան է, պաշտպանում է գյուղատնտեսական մշակաբույսերը կրծող, ծծող կոմպլեքս վնասատուներից:

 

Մանրամասներ

Մանրամասներ

Առանձնահատկությունները`

  • բարձր որակի ներբույսային ու կոնտակտ ազդեցության միջատասպան է դաշտային և տնկադաշտային բազմաթիվ վնասատուների դեմ պայքարում
  • քլորանտրանիլիպրոլ (ներբույսային) ազդող նյութն օժտված է երկարատև ազդեցությամբ
  • լյամբդա ցիհալոտրին (կոն­տակտ) նյութն անմիջապես ազդում է վնասատուների աղեստամոքսային ուղիների վրա
  • սրսկումից անմիջապես 10-20 րոպե հետո վնասատուները դադարում են սնվել, իսկ ամբողջությամբ ոչնչանում են սրսկումից 2-4 ժամ հետո
  • պաշտպանում է խաղողը, պտղատու` հունդավոր ու կորիզավոր բույսերը, ինչպես նաև բանջարանոցային մշակաբույսերը կոմպլեքս վնասատուներից
  • բարձր արդյունքին հասնելու համար` խորհուրդ է տրվում օգտագործել վնասատուների զարգացման վաղ շրջանում` թրթուրների զարգացման փուլում
  • բաքային խառնուրդներում համատեղելի է միջատասպանների ու սնկասպանների հետ

Ազդեցության շրջանակներ և կիրառման հանձնարարականներ

  • Խաղողի վազ | Վնասատու` կոմպլեքս վնասատուներ` ողկուզակեր, տզեր և այլն | Ծախսի քանակ 0.2-0.4 լ/հա | Ծախսի քանակ 2.5-3.3 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 800-1200 | Մշակման ժամանակ` Վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` 25/1-4
  • Պտղատու մշակաբույսեր (հունդավոր ու կորիզավոր) | Վնասատու` կոմպլեքս վնասատուներ` վահանակիր, կեղծ վահանա­կիր­, լվիճ­ներ, պտղա­կերներ և այլն | Ծախսի քանակ 0.2-0.4 լ/հա | Ծախսի քանակ 2.5-3.3 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 800-1200 | Մշակման ժամանակ` Վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` 25/1-4
  • Բանջարանո­ցային մշակաբույսեր | Վնասատու` կոմպլեքս վնասատուներ` լվիճներ, բզեզներ, թրթուրներ և այլն | Ծախսի քանակ 0.2-0.4 լ/հա | Ծախսի քանակ 5.0-7.0 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 300-600 | Մշակման ժամանակ` Վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` 25/1-4

Լրացում`

  • ԱՄՊԼԻԳՈ 150 ՄԿԿ պատկանում է թունանյութերի միջազգային դասակարգ­ման երկրորդ խմբին
  • պահպանել չոր պահեստում -50C — +350C ջերմաստիճանի պայմաններում
  • պաշտպանական ազդեցության ժամանակահատվածը 2-3 շաբաթ է

ԱՄՊԼԻԳՈ 150 ՄԿԿ պահպանության, տեղափոխման և օգտագործման ժամանակ անհրաժեշտ է խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Ձեզ գուցե հետաքրքրի