ՊԵՐԳԱԴՈ 27 ՋԴՀ

ՊԵՐԳԱԴՈ 27 ՋԴՀ

Հիմնական

Հիմնական
Թունաքիմիկատներ՝ Ֆունգիցիդներ (սնկասպաններ)
Պատրաստուկային ձևը՝ Ջրադիսպերսիոն հատիկներ
Ներթափանցման եղանակը՝ Կոնտակտային, Ներբույսային
Մշակաբույսերի տեսակը՝ Բանջարանոցային մշակաբույսեր (բաց և փակ գրունտ), Խաղողի վազ
Արտադրող ֆիրման՝ Սինգենտա Քրոպ Պրոտեկշն ԱԳ
Երկիր՝ Շվեյցարիա
Փաթեթավորում՝ 5 կգ փաթեթ

Ազդող նյութը` 25գր/կգ մանդիպրոպամիդ + 245գր/կգ պղնձի օքսիքլորիդ

Բարձր արդյունավետության կոմբինացված ներբույսային և կոնտակտ ազդեցության սնկասպան է, պաշտպանում է բանջարանոցային մշակաբույսերը և խաղողը մի շարք սնկային հիվանդություններից

Լոլիկխաղողի վազԿարտոֆիլՎարունգ

Մանրամասներ

Մանրամասներ

Առավելությունները`

  • բարձր որակի կայուն և արդյունավետ սնկասպան է` ֆիտոֆտորոզի ու կեղծ ալրացողային  հի­վան­­դությունների դեմ պայքարում
  • պաշտպանում է խաղողը կեղծ ալրացողային (միլդիու) հիվանդությունից, բանջարանոցային մշա­կաբույսերը` ֆիտոֆտորոզից, կեղծ ալրացողից (պերոնոսպորոզից) 
  • օժտված է կրկնակի` մանդիպրոպամիդ (ներբույսային) և պղնձի օքսի­քլո­րի­դ (կոն­տակտ) ազդեցությամբ
  • մանդիպրոպամիդ (ներբույսային) ազդող նյութը կլանվում է բույսի կողմից անմիջապես սրսկու­մից հետո` խոչընդոտելով սնկամարմինների տարածմանը և ներգործում երկա­րատև
  • պղնձի օքսիքլորիդ (կոնտակտ) ազդող նյութը պաշտպանիչ շերտ է ստեղծում բույսի մա­կերեսին, խոչընդոտում է բվիկների զարգացմանն ու թթվածնի տեղափոխման ընթացքին
  • բարձր արդյունքին հասնելու համար` խորհուրդ է տրվում օգտագործել սնկային հիվան­դու­թ­յուն­ների զարգացման վաղ փուլում կամ որպես պրոֆիլակտիկ միջոց
  • ապահովում է պալարների և պտուղների արդյունավետ պաշտպանություն
  • երաշխավորում է բարձր ապրանքայնություն, առողջ բերք
  • ապահովում է ազդեցության երկարտևություն` տարբեր եղանակային պայմաններում
  • համատեղելի է մի շարք թունաքիմիկատների հետ
  • էկոլոգիապես նվազ վտանգավոր է, կարելի է օգտագործել ինտենսիվ տեխնոլոգիաների և պայքարի ինտեգրացված համակարգերում

Ազդեցության շրջանակներ և կիրառման հանձնարարականներ

  • Խաղողի վազ | Հիվանդություն` կեղծ ալրացող (միլդիու) | Ծախսի քանակ 4.0-5.0 կգ/հա | Ծախսի քանակ 50 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 800-1000 | Մշակման ժամանակ` վեգետացիայի ընթացքում` առաջին սրսկումը պրոֆիլակտիկ, հաջորդները` բուժական | Սպասման ժամկետ (օր) /մշակումների քանակ` 5/3-4
  • Լոլիկ | Հիվանդություն` ֆիտոֆտորոզ, ալտերնարիոզ, մակրոսպորիոզ | Ծախսի քանակ 4.0-5.0 կգ/հա | Ծախսի քանակ 40-50գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 300-600 | Մշակման ժամանակ` վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր) /մշակումների քանակ` 5/3-4
  • Վարունգ | Հիվանդություն` կեղծ ալրացող, պերոնոսպորիոզ | Ծախսի քանակ 4.0-5.0 կգ/հա | Ծախսի քանակ 40-50 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 300-600 | Մշակման ժամանակ` վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր) /մշակումների քանակ` 5/3-4
  • Կարտոֆիլ | Հիվանդություն` ֆիտոֆտորոզ, ալտերնարիոզ, մակրոսպորիոզ | Ծախսի քանակ 4.0-5.0 կգ/հա | Ծախսի քանակ 50-55 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 200-400 | Մշակման ժամանակ` վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր) /մշակումների քանակ` 5/3-4 

Լրացում`

  • ՊԵՐԳԱԴՈ 27 ՋԴՀ պատկանում է թունանյութերի միջազգային դասակարգման երրորդ խմբին
  • անհրաժեշտ է պատրաստուկը պահպանել չոր պահեստում  -100 C — +350 C ջերմաս­տի­ճա­նի պայմաններում
  • օգտագործվում է որպես պայքարի նախազգու­շա­կան (պրոֆիլակտիկ)  և բուժական միջոց
  • պաշտպանական ազդեցության ժամանակահատվածը 10-14 օր է

ՊԵՐԳԱԴՈ  27 ՋԴՀ պահպանության, տեղափոխման և կիրառման ժամանակ անհրաժեշտ է խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Ձեզ գուցե հետաքրքրի