ԱԼՏՈ ՍՈՒՊԵՐ 330 ԽԷ

ԱԼՏՈ ՍՈՒՊԵՐ 330 ԽԷ

Հիմնական

Հիմնական
Թունաքիմիկատներ՝ Ֆունգիցիդներ (սնկասպաններ)
Պատրաստուկային ձևը՝ Խտացված էմուլսիա
Ներթափանցման եղանակը՝ Ներբույսային
Մշակաբույսերի տեսակը՝ Բանջար-բոստանային մշակաբույսեր, Հացահատիկային մշակաբույսեր
Արտադրող ֆիրման՝ Սինգենտա Քրոպ Պրոտեկշն ԱԳ
Երկիր՝ Շվեյցարիա
Փաթեթավորում՝ 5 լ տարա

Ազդող նյութը` 250 գր/լ պրոպիկոնազոլ + 80 գր/լ ցիպրոկոնազոլ

Ներբույսային ազդեցության կոմբինացված սնկասպան է պաշտպանում է պտղատու, բանջար-բոստանային և հացազգի մշակաբույսերը մի շարք սնկային հիվանդություններից

Աշնանացան և գարնանացան գարիԱշնանացան և գարնանացան ցորենԴեղձենիԽնձորենիԾիրանենիԿերային ճակնդեղՇաքարի ճակնդեղՍեղանի ճակնդեղՏանձենի

Մանրամասներ

Մանրամասներ

Առավելություններ`

  • Բազմակողմանի և ճկուն օգտագործում վեգետացիայի ընթացքում անկախ մշակաբույսերի զարգացման փուլերից` աշնանացան, գարնանացան ցորեն ու գարի, աշնանացան աշորա, վարսակ, շաքարի ճակնդեղ
  • Բերքի բարձր որակի ապահովում
  • Սկզբնական արագ ազդեցություն ու երկարատև պաշտպանում
  • Ծախսի ցածր նորմա
  • Գերազանց անձրևակայունություն

Ազդեցության արագությունը`

Ազդող նյութերի մեծ մասը կլանվում է մշակաբույսի կողմից մեկ ժամվա ընթացքում և այդ պահից սկսվում է պատրաստուկի ներգործությունը հիվանդության հարուցիչի վրա: Այդպիսի ազդե­ցության մեխանիզմը նպաստում է պատրաստուկի ազդող նյութերի հավասարաչափ բաշխմանը մշակաբույսի երկայնքով և արգելակում է դրա լվացմանը անձրևաջրից:

Համատեղելիությունն այլ թունաքիմիկատների հետ

Բաքային խառնուրդներում համատեղելի է մի շարք միջատասպանների ու սնկասպանների հետ: Ամեն անգամ օգտագործելիս` խորհուրդ է տրվում ստուգել խառնվող պատրաստուկների համատեղելիությունը: 

Ազդեցության շրջանակները և կիրառման հանձնարարականները

  • Պտղատու մշակաբույսեր` Ծիրանենի, Խնձորենի, Դեղձենի, Տանձենի և այլն | Հիվանդություն` քոս, ալրացող | Ծախսի քանակ 0,6-0,8 լ/հա | Ծախսի քանակ 6,0-8,0 գր/10 լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 1000-1200 | Մշակման ժամկետ` Վեգետացիայի ընթացքում: | Սպասման ժամկետ (օր) /Մշակումների քանակ` 15/3
  • Բանջարբոստանային մշակաբույսեր | Հիվանդություն` ալրացող, պերոնոսպորիոզ | Ծախսի քանակ 0,5-0,7 լ/հա | Ծախսի քանակ 7,0-8,0 գր/10 լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 300-600 | Մշակման ժամկետ` Վեգետացիայի ընթացքում: | Սպասման ժամկետ (օր) /Մշակումների քանակ` 15/3
  • Գարնանացան և աշնանացան ցորեն | Հիվանդություն` ալրացող, գորշ, ցողունային, դեղին ժանգոտվածություն, սեպտորիոզ, պիրենֆորոզ, ֆուզարիոզ, ցերկոսպորիոզ | Ծախսի քանակ 0.4-0.5 լ/հա | Ծախսի քանակ 10-12 գր/10 լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 200-400 | Մշակման ժամկետ` Վեգետացիայի ընթացքում: | Սպասման ժամկետ (օր) /Մշակումների քանակ` 20/1-2
  • Գարնանացան և աշնանացան գարի | Հիվանդություն` գելմինտոսպորիոզային բծավորություն, պիրենֆորոզ, ալրացող, գաճաճային ու ցողունային ժանգոտվածություն, րինխոսպորիոզ, ցերկոսպորիոզ, ֆուզարիոզ | Ծախսի քանակ 0.4-0.5 լ/հա | Ծախսի քանակ 10-12 գր/10 լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 200-400 | Մշակման ժամկետ` Վեգետացիայի ընթացքում: | Սպասման ժամկետ (օր) /Մշակումների քանակ` 20/1-2
  • Շաքարի ճակնդեղ | Հիվանդություն` Ցերկոսպորիոզ, ալրացող, ֆոմոզ, ալտերնարիոզ | Ծախսի քանակ 0.5-0.75 լ/հա | Ծախսի քանակ 10-12 գր/10 լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 200-400 | Մշակման ժամկետ` Վեգետացիայի ընթացքում: | Սպասման ժամկետ (օր) /Մշակումների քանակ` 20/1-2

Լրացում`

  • Ալտո Սուպեր 330 գր/լ ԽԷ պատկանում է թունանյութերի միջազգային դասակարգման երրորդ խմբին
  • անհրաժեշտ է պատրաստուկը պահպանել չոր պահեստում -50 C — +350 C ջերմաս­տիճա­նի պայմաններում:
  • պաշտպանական ազդեցության ժամանակահատվածը 10-14 օր է

Ալտո Սուպեր 330 գր/լ ԽԷ պահպանության, տեղափոխման և կիրառման ժամանակ անհրաժեշտ է խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Ձեզ գուցե հետաքրքրի