ՌՈՒՖԱՍՏ 75 ՋԷ

ՌՈՒՖԱՍՏ 75 ՋԷ

Հիմնական

Հիմնական
Թունաքիմիկատներ՝ Ինսեկտիցիդներ (միջատասպաններ)
Պատրաստուկային ձևը՝ Ջրային էմուլսիա
Ներթափանցման եղանակը՝ Կոնտակտային
Մշակաբույսերի տեսակը՝ Բանջարանոցային մշակաբույսեր (բաց և փակ գրունտ), Խաղողի վազ, Պտղատու մշակաբույսեր
Արտադրող ֆիրման՝ ԷՖԷՄՍԻ
Երկիր՝ Ֆրանսիա
Փաթեթավորում՝ 250 գր տարա

Ազդող նյութը` 75 գր/լ ակրինատրին

Բարձր արդյունավետության կոնտակտ ազդեցության միջատասպան-տզասպան է, պաշտպանում է խաղողի վազը, բանջարանոցային ու պտղատու մշակա­բույ­սե­րը վնասատուների դեմ պայքարում:

 

խաղողի վազ

Մանրամասներ

Մանրամասներ

Առանձնահատկությունները`

  • արդյունավետ կոնտակտ ազդեցության ժամանակակից տզասպան է` տզերի, թրիպսների, ինչպես նաև մի շարք այլ վնասատուների` լվիճների, ողկուզակերի, պտղակերների, սպիտակաթևիկի դեմ պայքարում
  • ակրինատրին (կոնտակտ) ազդող նյութը պատկանում է սինթեթիկ պիրետրոիդների խմբին
  • տարբերվում է ժամանակակից այլ պիրետրոիդներից իր առանձնահատուկ քիմիական բաղադրությամբ` ազդեցություն գործելով ամեն տեսակի տզերի վրա
  • կիրառելի է խաղողի վազի, բանջարանոցային ու պտղատու բոլոր մշակաբույսերի համար
  • ցանկալի է պատրաստուկը սկսել կիրառել անմիջապես տզերի հայտնվելուն պես
  • օժտված է արագ ազդեցությամբ
  • ֆիտոտոքսիկ չէ
  • դիմացկուն է ցանկացած եղանակային պայմաններին, բարձր ջերմաստիճանին, արևի ճառագայթներին, անկայուն օդի խոնավությանը, չի լվացվում անձրևից
  • խորհուրդ է տրվում անցկացնել մշակաբույսերի մշակումն առավոտյան և երեկոյան ժամերինՀամատեղելիությունն այլ թունաքիմիկատների հետ

Բաքային խառնուրդներում համատեղելի է մի շարք թունաքիմիկատների հետ, սակայն ամեն անգամ օգտագործելիս` խորհուրդ է տրվում ստուգել խառնվող պատրաստուկների համատեղելիությունը:

Ազդեցության շրջանակներ և կիրառման հանձնարարականներ

  • Խաղողի վազ | Վնասատու` տզեր, թրիպսներ, լվիճներ, ողկուզակեր | Ծախսի քանակ 0.4-0.6 լ/հա | Ծախսի քանակ 5.0-6.0 գր/10լ ջրում | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 800-1000 | Մշակման ժամանակ` Վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` 8/1-2
  • Պտղատու մշակաբույսեր | Վնասատու` տզեր, թրիպսներ լվիճներ, պտղակեր, վահանակիր | Ծախսի քանակ 0.6-0.8 լ/հա | Ծախսի քանակ 6.0-7.0 գր/10լ ջրում | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 1000-1200 | Մշակման ժամանակ` Վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` 14/1-2
  • Բանջարանոցային մշակաբույսեր | Վնասատու` տզեր, թրիպսներ, լվիճներ, սպիտակաթևիկ | Ծախսի քանակ 0.6-0.8 լ/հա | Ծախսի քանակ 13-15 գր/10լ ջրում | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 300-600 | Մշակման ժամանակ` Վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` 7/1-2

Լրացում`

  • Ռուֆաստ 75 ՋԷ պատկանում է թունանյութերի միջազգային դասակարգ­ման երրորդ խմբին
  • պահպանել չոր պահեստում -5°C — +25°C ջերմաստիճանի պայմաններում

Ռուֆաստ 75 ՋԷ պահպանության, տեղափոխման և կիրառման ժամանակ անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները:

Ձեզ գուցե հետաքրքրի