ՎՈԼԻԱՄ ՏԱՐԳՈ 063 ԽԿ

ՎՈԼԻԱՄ ՏԱՐԳՈ 063 ԽԿ

Հիմնական

Հիմնական
Թունաքիմիկատներ՝ Ինսեկտիցիդներ (միջատասպաններ)
Պատրաստուկային ձևը՝ Խտացված կախույթ
Ներթափանցման եղանակը՝ Կոնտակտ-աղիքային, Ներբույսային
Մշակաբույսերի տեսակը՝ Խաղողի վազ
Արտադրող ֆիրման՝ Սինգենտա Քրոպ Պրոտեկշն ԱԳ
Երկիր՝ Շվեյցարիա
Փաթեթավորում՝ 250 գր տարա

Ազդող նյութը` 18գր/լ աբամեկտին + 45գր/լ քլորանտրանիլիպրոլ

Կոմբինացված կոնտակտ-աղիքային ու ներբույսային ազդեցության միջատասպան-տզասպան է, պաշտպանում է բանջարանոցային մշակաբույսերը, խնձորենին, տանձենին ու դեղձենին վնասատուների դեմ պայքարում

ԴեղձենիԼոլիկխաղողի վազԽնձորենիԿաղամբՁմերուկՊղպեղՍմբուկՎարունգՏանձենի

Մանրամասներ

Մանրամասներ

Առանձնահատկությունները`

  • բարձր արդյունավետության կոնտակտ-աղիքային ու ներբույսային ազդեցության միջատասպան-տզասպան է տզերի, թրիպսների և ականող միջատների դեմ պայքարում
  • քլորանտրանիլիպրոլ (ներբույսային) ազդող նյութն օժտված է երկարատև ազդեցությամբ` պայքարելով թեփուկաթևավորների, երկթևանիների ու կարծրաթևավորների դեմ
  • աբամեկտին (կոնտակտ-աղիքային) ազդող նյութը պատկանում է ավերմեկտին քիմիական դասին, օժտված է տրանսլամինար ազդեցությամբ`
  • կիրառելի է միաժամանակ բաց ու փակ գրունտի մշակաբույսերի համար (լոլիկ, վարունգ, կաղամբ և այլն)
  • ունի բարձր ազդեցություն լոլիկի ցեցի (tuta absoluta) դեմ պայքարում
  • ունի բարձր անձրևակայունություն
  • օժտված է արագ ազդեցությամբ.
  • ունի երկարատև պաշտպանիչ ազդեցություն
  • պաշտպանական ազդեցությունը մինչև 45 օր է
  • ֆիտոտոթունունակության բացակայություն մշակաբույսերի համար

Համատեղելիությունն այլ թունաքիմիկատների հետ

Բաքային խառնուրդներում համատեղելի է մի շարք միջատասպանների ու սնկասպանների հետ: Ամեն անգամ օգտագործելիս` խորհուրդ է տրվում ստուգել խառնվող պատրաստուկների համատեղելիությունը:

Ազդեցության արագությունը `

Վոլիամ Տարգո 063 ԽԿ սրսկումից 0.5-4 ժամ անց վնասատուները դադարում են սնվել և ոչնչա­նում են օգտագործումից հետո 1-4 օրերի ընթացքում:

Ազդեցության շրջանակներ և կիրառման հանձնարարականներ

  • Խաղողի վազ | Վնասատու` տզեր, ողկուզակեր | Ծախսի քանակ 0.6-0.8 լ/հա | Ծախսի քանակ 6.0-8.0 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 800-1000 | Մշակման ժամանակ` վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` 14/2
  • Խնձորենի, Տանձենի, Դեղձենի | Վնասատու` տզեր, պտղակեր, բզեզներ, ցեցեր | Ծախսի քանակ 0.6-0.8 լ/հա | Ծախսի քանակ 6.0-8.0 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 1000-1200 | Մշակման ժամանակ` վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` 14/2
  • Վարունգ, Լոլիկ /բաց ու փակ գրունտ/ | Վնասատու` ցեցեր, տզեր, թրիպսներ, տերևալվիկներ, բզեզներ | Ծախսի քանակ 0.8-1.0 լ/հա | Ծախսի քանակ 8.0-12 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 300-600 | Մշակման ժամանակ` վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` 12/2
  • Կաղամբ, Ձմերուկ, Սմբուկ. Պղպեղ | Վնասատու` տզեր, ցեցեր, բզեզներ, ճանճեր, բվիկներ | Ծախսի քանակ 0.4-0.8 լ/հա | Ծախսի քանակ 10-13 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 300-600 | Մշակման ժամանակ` վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` 12/2

Լրացում`

  • Վոլիամ Տարգո 063 ԽԿ պատկանում է թունանյութերի միջազգային դասակարգ­ման երրորդ խմբին
  • պահպանել չոր պահեստում -18°C — +35°C ջերմաստիճանի պայմաններում
  • պաշտպանական ազդեցության ժամանակահատվածը 3-4 շաբաթ է

Վոլիամ Տարգո 063 ԽԿ պահպանության, տեղափոխման և կիրառման ժամանակ անհրաժեշտ է խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Ձեզ գուցե հետաքրքրի