ՍՎԻՏՉ 62.5 ՋԴԳ

ՍՎԻՏՉ 62.5 ՋԴԳ

Հիմնական

Հիմնական

Ազդող նյութը՝ 250գր/կգ ֆլուդիօքսոնիլ + 375գր/կգ ցիպրոդինիլ

Բարձր արդյունավետության կոմբինացված ներբույսային և կոնտակտ ազդեցության սնկասպան է, խաղողի վազի, լոլիկի և վարունգի (բաց ու փակ գրունտի), հատապտուղների, պտղատու մշակաբույսերի հիվանդությունների դեմ պայքարում 

ԱզնվամորիԳետնամորիԴեղձենիԵլակԼոլիկխաղողի վազԽնձորենիՆռնենիՎարունգՏանձենի

Մանրամասներ

Մանրամասներ

Առավելությունները`

  • օժտված է  բուժիչ և կանխարգելիչ ազդեցությամբ
  • պաշտպանում է մշակաբույսերը կոմպլեքս փտումներից (մոխրագույն  և սպիտակ փտումներ),  ֆուզարիոզ, ալրացող, ալտերնարիոզ, սպիտակ և գորշ բծավորություն և այլն
  • ցիպրոդինիլ ներբույսային ազդող նյութն աստիճանաբար ներթափանցում է բույսերի հյուսվածքների մեջ և դադարեցնում է սնկերի բազմացումը
  • ֆլուդիօքսոնիլ կոնտակտ ազդող նյութն երկարաժամկետ մնում է տերևի մակերեսին
  • պատրաստուկի ազդեցությունը նկատելի է սրսկումից 2-3 ժամ հետո
  • օժտված է բարձր անձրևակայունությամբ
  • ապահովում է ազդեցության երկարատևություն՝ տարբեր եղանակային պայմաններում
  • պատրաստուկը խոչընդոտում է հիվանդածին մանրէների աճին

 Համատեղելիությունը`

Համատեղելի է մի շարք միջատասպանների ու սնկասպանների հետ: Ամեն անգամ օգտագործելիս` խորհուրդ է տրվում ստուգել խառնվող պատրաստուկների համատեղելիությունը: 

Ազդեցության շրջանակներ և կիրառման հանձնարարականներ

  • Խաղողի վազ | Հիվանդություն` կոմպլեքս փտումներ՝ (մոխրագույն և սպիտակ) | Ծախսի քանակ 0.8-1.0 կգ/հա | Ծախսի քանակ 8.0-10 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 800-1000 | Մշակման ժամկետը` Վեգետացիայի ընթացքում` 10-14 օր ընդմիջումներով | Սպասման ժամկետ (օր)/մշակումների քանակ` 7/2
  • Բանջարանոցային մշակաբույսեր՝ Լոլիկ, Վարունգ և այլն /բաց ու փակ գրունտ/ | Հիվանդություն` մոխրագույն և սպիտակ փտումներ, ալտերնարիոզ, ֆուզարիոզ | Ծախսի քանակ 0.8-1.0 կգ/հա | Ծախսի քանակ 15-20 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 400-600 | Մշակման ժամկետը` Վեգետացիայի ընթացքում` 10-14 օր ընդմիջումներով | Սպասման ժամկետ (օր)/մշակումների քանակ` 7/2
  • Պտղատու մշակաբույսեր՝ Նռնենի, Խնձորենի, Տանձենի, Դեղձենի և այլն | Հիվանդություն` մոխրագույն փտում, մոնիլիոզ, ֆուզարիոզ | Ծախսի քանակ 0.8-1.0 կգ/հա | Ծախսի քանակ 0.8-1.0 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 800-1000 | Մշակման ժամկետը` Վեգետացիայի ընթացքում` 10-14 օր ընդմիջումներով | Սպասման ժամկետ (օր)/մշակումների քանակ` 20/2
    • պահպանման հիվանդություններ | Ծախսի քանակ 0.8-1.0 կգ/հա | Ծախսի քանակ 0.8-1.0 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 800-1000 | Մշակման ժամկետը` Սրսկել բերքահավաքից 7-14 օր առաջ | Սպասման ժամկետ (օր)/մշակումների քանակ` /1
  • Հատապտուղներ՝ Ելակ, Ազնվամորի, Գետնամորի և այլն | Հիվանդություն` փտումներ, սպիտակ և գորշ բծավորություն, ալրացող | Ծախսի քանակ 0.8-1.0 կգ/հա | Ծախսի քանակ 10-15 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 600-800 | Մշակման ժամկետը` Վեգետացիայի ընթացքում՝ մինչև ծաղկելոը և ծաղկելուց հետո | Սպասման ժամկետ (օր)/մշակումների քանակ` 7/2

Լրացում`

  • Սվիտչ 62,5 ՋԴԳ պատկանում է թունանյութերի դասակարգման երրորդ խմբին
  • անհրաժեշտ է պատրաստուկը պահպանել չոր պահեստում  -5 0C — +35 0C ջերմաստիճանի պայմաններում
  • պաշտպանական ազդեցության ժամանակահատվածը 2-3 շաբաթ է` կախված եղանակային պայմաններից, մշակաբույսի տեսակից

Սվիտչ 62.5 ՋԴԳ պահպանության, տեղափոխման և կիրառման ժամանակ անհրաժեշտ է խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Ձեզ գուցե հետաքրքրի