Համատարած ներբույսային ազդեցության մոլախոտասպան է` նախատեսված ցելադաշտերում, խաղողի և պտղատու այգիներում, անտառային տնտեսություններում, արդյունաբերական օբյեկտներում և տնամերձ տարածքներում կիրառման համար
խաղողի վազ
Մանրամասներ
Մանրամասներ
Հատկությունները`
հետծլային լայն ացդեցության մոլախոտասպան է
վերացնում է դժվար ոչնչացվող մոլախոտերը` բազմամյա ընդերացողունավոր, միամյա հացազգի ու լայնատերև մոլախոտեր և այլն
ցողումներից 3 ժամ հետո չի լվացվում անձրևաջրերից
Ուրագան Ֆորտե 500 ՋԼ մշակված մոլախոտերը հետագայում այլևս չեն աճում
ոչնչացնում է ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում աճող մոլախոտերը
Առավել արդյունավետություն ստանալու համար պահանջվող պայմանները`
բարենպաստ եղանակային պայմաններ, երբ մոլախոտերը ակտիվ աճում են` խոնավ հող, պարզ ու տաք եղանակ
մոլախոտերի աճի որոշակի փուլեր`
բազմամյա հացազգիներ – նվազագույնը 4-5 տերև, 10-12 սմ բարձրություն
բազմամյա լայնատերևներ — առավել ընկալունակ են ծաղկման փուլի ժամանակ, բայց մինչև ծերացման սկիզբը
միամյա հացազգի և լայնատերևներ — երբ հացազգիների տերևների չափերը նվազագույնը 5սմ են, իսկ լայնատերևներն ունեն նվազագույնը 2 բացված իսկական տերև
Ազդեցության շրջանակներ և կիրառման հանձնարարականներ
Պտղատու և խաղողի այգիներ | Մոլախոտի տեսակ` միամյա հացազգի և երկշաքիլ | Ծախսի քանակ 1.5-3.0 լ/հա | Ծախսի քանակ 75-100 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 200-300 | Մշակման ժամանակ` մոլախոտերի ակտիվ աճի փուլում, գարնան և ամռան սրսկումների ժամանակ | Սպասման ժամկետ (օր) /մշակումների քանակ` /1