Սինթետիկ պիրետրոիդների խմբին պատկանող միջատասպան է, որը բարձր արդյունավետությամբ կարելի է օգտագործել գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների դեմ պայքարում
Մանրամասներ
Մանրամասներ
Առանձնահատկությունները`
պիրետրոիդների խմբին պատկանող միջատասպան է, պաշտպանում է հացահատիկային, տեխնիկական, բանջարանոցային, պտղատու մշակաբույսերը կոմպլեքս կրծող և ծծող վնասատուներից
մյուս պիրետրոիդներից տարբերվում է նաև իր տզասպան հատկությամբ, ազդում է հասուն տզերի վրա և ճնշում երիտասարդ տզերին
ունի միջատների վրա արագ ազդելու հատկություն, սրսկումից մի քանի ժամ հետո գրանցվում է բարձր մահացության տոկոս
ազդում է միջատների զարգացման ցանկացած փուլում
թույլատրվում է օգտագործել դատարկ պահեստների ու պահեստների շրջակայքի ախտահանման համար
օժտված է կայուն ազդեցությամբ, սրսկումից մեկ ժամ հետո անձրևից չի լվացվում
կիրառվում է ցածր ծախսի նորմայով
կարելի է օգտագործել նաև մշակաբույսերի ծաղկման փուլում
թունավոր չէ մեղուների համար
Ազդեցության շրջանակներ և կիրառման հանձնարարականներ