ԿԱՐԱՏԵ ԶԵՈՆ 50 ՄԿԿ

ԿԱՐԱՏԵ ԶԵՈՆ 50 ՄԿԿ

Հիմնական

Հիմնական

Ազդող նյութ՝ 50գր/լ լյամդա-ցիհալոտրին

Սինթետիկ պիրետրոիդների խմբին պատկանող միջատասպան է, որը բարձր արդյունավետությամբ կարելի է օգտագործել գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների դեմ պայքարում

ԱռվույտԲալենիԳարիԴեղձենիԼոլիկխաղողի վազԽնձորենիԾիրանենիԿաղամբԿարտոֆիլՊղպեղՎարունգՏանձենիՑորեն

Մանրամասներ

Մանրամասներ

Առանձնահատկությունները`

  • պիրետրոիդների խմբին պատկանող միջատասպան է, պաշտպանում է հացահատիկային, տեխնիկական, բանջարանոցային, պտղատու մշակաբույսերը կոմպլեքս կրծող և ծծող վնասատուներից
  • մյուս պիրետրոիդներից տարբերվում է նաև իր տզասպան հատկությամբ, ազդում է հասուն տզերի վրա և ճնշում երիտասարդ տզերին
  • ունի միջատների վրա արագ ազդելու հատկություն, սրսկումից մի քանի ժամ հետո գրանցվում է բարձր մահացության տոկոս
  • ազդում է միջատների զարգացման ցանկացած փուլում
  • թույլատրվում է օգտագործել դատարկ պահեստների ու պահեստների շրջակայքի ախտահանման համար
  • օժտված է կայուն ազդեցությամբ, սրսկումից մեկ ժամ հետո անձրևից չի լվացվում
  • կիրառվում է ցածր ծախսի նորմայով
  • կարելի է օգտագործել նաև մշակաբույսերի ծաղկման փուլում
  • թունավոր չէ մեղուների համար

Ազդեցության շրջանակներ և կիրառման հանձնարարականներ

  • Խաղողի վազ | Վնասատու` ողկուզակեր, տզեր | Ծախսի քանակ 0.5-0.7 լ/հա | Ծախսի քանակ 6.0-7.0 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախսը լ/հա` 800-1000 | Մշակման ժամանակ` Վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` 10/2
  • Պտղատու մշակաբույսեր` Խնձորենի, Դեղձենի, Բալենի, Ծիրանենի, Տանձենի և այլն | Վնասատու` տերևակեր, տզեր, լվիճներ, պտղակեր, ծաղկակեր | Ծախսի քանակ 0.4-0.6 լ/հա | Ծախսի քանակ 5.0-6.0 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախսը լ/հա` 1000-1200 | Մշակման ժամանակ` Վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` 20/2
  • Բանջարանոցային մշակաբույսեր` Լոլիկ, Վարունգ, Պղպեղ և այլն | Վնասատու` կոլորադյան բզեզ,լվիճներ, թիթեռ | Ծախսի քանակ 0.2-0.4 լ/հա | Ծախսի քանակ 5.0-10 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախսը լ/հա` 300-600 | Մշակման ժամանակ` Վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` 30/2
  • Կաղամբ | Վնասատու` կաղամբի լվիճ, ճերմակաթիթեռ, ցեց, խաչածաղկավորների լվիկներ | Ծախսի քանակ 0.1 լ/հա | Ծախսի քանակ 2.0-3.0 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախսը լ/հա` 300-600 | Մշակման ժամանակ` Վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` 30/1
  • Կարտոֆիլ | Վնասատու` կոլորադյան բզեզ լվիճներ, երկարակնճիթ | Ծախսի քանակ 0.1-0.2 լ/հա | Ծախսի քանակ 5.0 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախսը լ/հա` 200-400 | Մշակման ժամանակ` Վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` 7/2
  • Ցորեն,Գարի | Վնասատու` լվիճներ, թրիպսներ, տզրուկաթրթուր, բզեզներ | Ծախսի քանակ 0.1-0.2 լ/հա | Ծախսի քանակ 5.0 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախսը լ/հա` 200-400 | Մշակման ժամանակ` Վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` 30/1
  • Առվույտ | Վնասատու` մլուկներ, լվիճներ, երկարակնճիթներ | Ծախսի քանակ 0.15 լ/հա | Ծախսի քանակ 4.0-7.5 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախսը լ/հա` 200-400 | Մշակման ժամանակ` Վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` 30/2
  • Չբեռնված պահեստարաններ և հատիկի վերամշակման սարքավորումներ | Վնասատու` համալիր վնասատուներ | Ծախսի քանակ 0.8 մլ/մ2 լ/հա | Ծախսի քանակ գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախսը լ/հա` մինչև 200 մլ/մ2 | Մշակման ժամանակ` սրսկել
  • Գյուղատնտեսական նպատակով չօգտագործվող հողեր | Վնասատու` մորեխներ, թիթեռներ | Ծախսի քանակ 0.2-0.4 լ/հա | Ծախսի քանակ 2.0-2.6 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախսը լ/հա` 1000-1500 | Մշակման ժամանակ` վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` -/2

Լրացում`

  • Կարատե Զեոն 50 ՄԿԿ պատկանում է թունանյութերի միջազգային դասակարգ­ման երրորդ խմբին
  • պահպանել չոր պահեստում -5 °C — +35 °C  ջերմաստիճանի պայմաններում
  • պաշտպանական ազդեցության ժամանակահատվածը 2-3 շաբաթ է` կախված եղանակային պայմաններից

Կարատե Զեոն 50 ՄԿԿ պահպանության, տեղափոխման և օգտագործման ժամանակ անհրաժեշտ է խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Ձեզ գուցե հետաքրքրի