Բարձր արդյունավետության կոնտակտ-աղիքային, նաև ձվասպան ազդեցության միջատասպան է` խաղողի վազի, պտղատու և բանջարանոցային մշակաբույսերի վնասատուների դեմ պայքարում
Մանրամասներ
Մանրամասներ
Առավելությունները`
բարձր որակի կոնտակտ-աղիքային ազդեցության միջատասպան է, ինչպես նաև օժտված է ձվասպան ազդեցությամբ
արդյունավետ է կրծող, ծծող և ականող վնասատուների դեմ պայքարում
աչքի է ընկնում ազդեցության երկարատևությամբ
ունի ազդեցության լայն շրջանակ
քիչ վտանգավոր է մեղուների համար
արդյունավետ է թրթուրների զարգացման բոլոր փուլերում, որոնք մահանում են ձվի կեղևը կրծելուն պես, երե այն մշակվել է Ավանտ միջատասպանով
համատեղելի է մի շարք միջատասպանների ու սնկասպանների հետ, սակայն յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է ստուգել համատեղելիությունը
դիմացկուն է ցանկացած եղանակային պայմաններին, բարձր ջերմաստիճանին. ազդեցությունը մեծանում է ջերմաստիճանի բարձրանալուն պես
ունի բարձր անձրևակայունություն
առաջարկվող ծախսի քանակի դեպքում ֆիտոտոքսիկ չէ
Ազդեցության շրջանակներ և կիրառման հանձնարարականներ