Կոնտակտ-աղիքային ազդեցության միջատասպան-տզասպան է, պաշտպանում է բանջարանոցային մշակաբույսերը, ծաղկաբույսերը, ինչպես նաև խնձորենին ու խաղողի վազը վնասատուների դեմ պայքարում
ֆիտոտոքսիկ չէ, լավ է ընկալվում բույսերի կողմից և ներթափանցվում հյուսվածքներ
ունի երկար պաշտպանական ազդեցություն
ցուցաբերում է բարձր արդյունավետություն տզերի, թրիպսների և ականող միջատների դեմ պայքարում
Առավելությունները`
ճնշում է վնասատուներին տերևի վերին և ստորին կողմերից
օգտակար էնտոմոֆաունայի վրա ունի նվազագույն ազդեցություն
ադյունավետ է այն տզերի դեմ, որոնք դիմացկուն են այլ տզասպանների նկատմամբ
չի թողնում հետքեր բույսերի վրա
Համատեղելիությունն այլ թունաքիմիկատների հետ
Չի օգտագործվում բաքային խառնուրդներում:
Ազդեցության արագությունը`
Վերտիմեկ 018 ԽԷ սրսկումից մի քանի ժամ անց վնասատուները դադարում են սնվել և ոչնչանում են օգտագործումից 3-5 օրվա ընթացքում:
Կիրառման տեխնոլոգիան`
Պատրաստուկը օգտագործվում է վնասատուների հայտնվելուց անմիջապես հետո: Վնասատուների լայն տարածման դեպքում առաջին բուժումից 7 օր անց առաջարկվում է սրսկումը կրկնել: 3-րդ բուժումը կատարվում է անհրաժեշտության դեպքում:
Աշխատանքային հեղուկը պատրաստելուց հետո, այն պետք է օգտագործել մի քանի ժամվա ընթացքում:
Ազդեցության շրջանակներ և կիրառման հանձնարարականներ