ԹԻՈՎԻՏ ՋԵԹ 80 ՋԴՀ

ԹԻՈՎԻՏ ՋԵԹ 80 ՋԴՀ

Հիմնական

Հիմնական

Ազդող  նյութը` 800 գր/կգ ծծումբ

Անօրգանական կոնտակտ սնկասպան-ակարիցիդ է` խաղողի վազի, պտղատուների, բանջարանոցային և ծաղկային մշակաբույսերի իսկական ալրացող և այլ տարածված հիվանդությունների դեմ պայքարում:

Դեղձենիխաղողի վազԽնձորենիՎարդ (բաց եւ փակ գրունտ)Տանձենի

Մանրամասներ

Մանրամասներ

Հատկությունները`

  • պաշտպանվող մշակաբույսերի լայն շրջանակ
  • լավ կպչողականություն և գերազանց կոնտակտ ազդեցություն
  • ջրում հեշտ լուծելիություն
  • թունավոր չէ թռչունների, մեղուների, ձկների և մարդկանց համար
  • բաքային խառնուրդներում լավ համատեղելիություն

Առավելությունները`

  • ֆունգիցիդ+տզասպան հատկություն+միկրոէլեմենտ
  • բարձր կենսաբանական արդյունավետություն
  • ճիշտ օգտագործման դեպքում թունավոր չէ, երաշխավորում է պաշտպանվող մշակաբույսի անվտանգությունը
  • խորհուրդ է տրվում սրսկումները կատարել 7-10 օր հաճախականությամբ
  • համատեղելի է մի շարք թունաքիմիկատների հետ` բացի յուղային հիմք պարունակող միջոցներից

Ազդեցության շրջանակներ և կիրառման հանձնարարականներ

  • Խաղողի վազ | Հիվանդություն` տզեր | Ծախսի քանակ 4.0-6.0 կգ/հա | Ծախսի քանակ 50-60 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 800-1000 | Մշակման ժամանակ` վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր) /մշակումների քանակ` 1/4-6
    • օիդիում | Ծախսի քանակ 5.0-8.0 կգ/հա | Ծախսի քանակ 62-80 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 800-1000 | Մշակման ժամանակ` վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր) /մշակումների քանակ` 1/4-6
  • Խնձորենի, Տանձենի, Դեղձենի և այլն | Հիվանդություն` ալրացող | Ծախսի քանակ 3.0-8.0 կգ/հա | Ծախսի քանակ 30.0-50 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 1000-1200 | Մշակման ժամանակ` վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր) /մշակումների քանակ` 1/1-6
  • Բանջարաբոստանային մշակաբույսեր` Վարունգ, Լոլիկ /բաց և փակ գրունտ/ և այլն | Հիվանդություն` ալրացող | Ծախսի քանակ 2.0-3.0 կգ/հա | Ծախսի քանակ 40-50 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 300-600 | Մշակման ժամանակ` վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր) /մշակումների քանակ` 1/1-5
  • Վարդ /բաց և փակ գրունտ/ | Հիվանդություն` ալրացող | Ծախսի քանակ 2.0-3.0 կգ/հա | Ծախսի քանակ 20-30 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 600-800 | Մշակման ժամանակ` վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր) /մշակումների քանակ` 1/2-4

Սահմանափակումներ`

  • չսրսկել տերևների խոնավ լինելու, ինչպես նաև 2.5-3 ժամ առաջ` անձրևի ենթադրվող հավանականության դեպքում
  • օդի բարձր ջերմաստիճանի ժամանակ ծծումբը կարող է այրվածքներ առաջացնել տերևների և պտուղների վրա

Լրացում`

  • Թիովիտ Ջեթ 80 ՋԴՀ  պատկանում է թունանյութերի միջազգային դասակարգման երրորդ խմբին
  • անհրաժեշտ է պատրաստուկը պահպանել չոր պահեստում  -100 C — +350 ջերմաստիճանի պայմաններում
  • պաշտպանական ազդեցության ժամանակահատվածը 7-10 օր է` կախված եղանակային պայմաններից

Թիովիտ Ջեթ 80 ՋԴՀ պահպանության, տեղափոխման և կիրառման ժամանակ անհրաժեշտ է խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Ձեզ գուցե հետաքրքրի