Ազդող նյութը` 640 գր/կգ մանկոցեբ + 40գր/կգ մետալաքսիլ Մ
Կոմբինացված ներբույսային ու կոնտակտ ազդեցության սնկասպան է, պաշտպանում է կարտոֆիլը, խաղողը, բանջարանոցային մշակաբույսերը ֆիտոֆտորոզից և այլ կեղծ ալրացողային հիվանդությունների հարուցիչներից։
Լոլիկխաղողի վազԿարտոֆիլՍոխՎարունգ
Մանրամասներ
Մանրամասներ
Առավելությունները`
բարձր որակի կայուն և արդյունավետ սնկասպան է ֆիտոֆտորոզի ու կեղծ ալրացողային հիվանդությունների դեմ պայքարում
ունի կրկնակի ազդեցություն՝ մետալաքսիլ Մ-ի (ներբույսային) և մանկոցեբի (կոնտակտ) շնորհիվ
ամբողջ բույսի` նույնիսկ սրսկումից հետո, նոր ծլածների համալիր պաշտպանություն
ապահովում է պալարների և պտուղների արդյունավետ պաշտպանություն
երաշխավորում է բարձր ապրանքայնություն, առողջ բերք
բույսի կողմից կլանվում է արագ և ներգործում երկարատև
աապահովում է բարձր արդյունավետություն մակրոսպորիոզ, ալտերնարիոզ և այլ սնկային հիվանդությունների նկատմամբ
էկոլոգիապես նվազ վտանգավոր է, կարելի է օգտագործել ինտենսիվ տեխնոլոգիաների և պայքարի ինտեգրացված համակարգերում
օգտագործել որպես պայքարի նախազգուշական միջոց` մինչև հիվանդության առաջին նախանշանները
Ազդեցության շրջանակներ և կիրառման հանձնարարականներ