Ակտիվ բաղադրամասերը՝ Ընդհանուր ազոտ (N) 20,0%, Ֆոսֆորի պենտօքսիդ (P2O5) ջրում լուծվող 20,0%, Կալիումի օքսիդ (K2O) ջրում լուծվող 20,0, Երկաթ (Fe) ջրում լուծվող և խելացված (EDTA) 0.1%, Մանգան (Mn) ջրում լուծվող և խելացված (EDTA) 0.05%, Բոր (B) ջրում լուծվող և խելացված 0,02%, Պղինձ (Cu) ջրում լուծվող և խելացված (EDTA) 0,05%, Ցինկ (Zn) ջրում լուծվող և խելացված (EDTA) 0,05%
Պլանտաֆոլ 20-20-20 ջրում արագ լուծվող կոմպլեքս պարարտանյութ է, որը նախատեսված է բոլոր մշակաբույսերի տերևային սնուցման համար: Ագրոքիմիկատը պարունակում է օժանդակ բաղադրիչներ, որոնք ապահովում են սննդանյութերի արդյունավետ ներթափանցումը սաղարթի մեջ և կանխում են աշխատանքային լուծույթի արագ գոլորշիացումը մշակված տերևների մակերեսից:
Պարունակում է օժանդակ բաղադրիչներ, որոնք ապահովում են սննդանյութերի արդյունավետ ներթափանցումը սաղարթի մեջ և կանխում են աշխատանքային լուծույթի արագ գոլորշիացումը մշակված տերևների մակերեսից:
Կարգավորում է բույսերի զարգացումը այն ժամանակահատվածներում, երբ հողից սննդանյութերի ընդունւոմը սահմանափակ է ցածր ջերմաստիճանի կամ այլ սթրեսային պայմանների պատճառով:
Լիովին լուծելի է ջրի մեջ, իդեալական է բոլոր մշակաբույսերի համար, վեգետացիայի ցանկացած փուլում:
Ազդեցության շրջանակներ և կիրառման հանձնարարականներ
Մշակաբույս` Գյուղատնտեսական, դեկորատիվ, ծաղկային բոլոր մշակաբույսեր | Ծախսի չափաքանակը` 2-3 կգ/հա | Կիրառման ձևը` Տերևային սնուցում։ Վեգետացիայի ընթացքում կիրառել 1-3 անգամ` 8-10 օր ընդմիջումներով: