Ազդող նյութը՝ 250 գր/լ ֆլուդիօքսոնիլ + 150գր/լ պիդիֆլումետոֆեն
Բարձր արդյունավետության կոմբինացված կոնտակտ և ներբույսային ազդեցության սնկասպան է, խաղողի վազի, պտղատու և բանջարանոցային մշակաբույսերի հիվանդությունների դեմ պայքարում
Ազնվամորի Բալենի Գետնամորի Դեղձենի Ելակ Լոլիկ խաղողի վազ Խնձորենի Ծիրանենի Կեռասենի Նռնենի Վարունգ Տանձենի
Առավելությունները`
օժտված է բուժիչ և կանխարգելիչ ազդեցությամբ
պաշտպանում է մշակաբույսերը կոմպլեքս փտումներից (մոխրագույն և սպիտակ փտումներ), ալրացող, ալտերնարիոզ, սպիտակ և գորշ բծավորություն և այլն
պիդիֆլումետոֆեն ներբույսային ազդող նյութն աստիճանաբար ներթափանցում է բույսերի հյուսվածքների մեջ և դադարեցնում է սնկերի բազմացումը
ֆլուդիօքսոնիլ կոնտակտ ազդող նյութն երկարաժամկետ մնում է տերևի մակերեսին
պատրաստուկի ազդեցությունը նկատելի է սրսկումից 2-3 ժամ հետո
օժտված է բարձր անձրևակայունությամբ
ապահովում է ազդեցության երկարատևություն՝ տարբեր եղանակային պայմաններում
պատրաստուկը խոչընդոտում է հիվանդածին մանրէների աճին
Համատեղելիությունը`
Համատեղելի է մի շարք միջատասպանների ու սնկասպանների հետ: Ամեն անգամ օգտագործելիս` խորհուրդ է տրվում ստուգել խառնվող պատրաստուկների համատեղելիությունը:
Ազդեցության շրջանակներ և կիրառման հանձնարարականներ
Խաղողի վազ | Հիվանդություն` կոմպլեքս փտումներ՝ (մոխրագույն և սպիտակ), ալտերնարիոզ | Ծախսի քանակ 0.75-1.0 լ/հա | Ծախսի քանակ 8.0-10 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 1000-1200 | Մշակման ժամկետը` Վեգետացիայի ընթացքում` 10-14 օր ընդմիջումներով | Սպասման ժամկետ (օր)/մշակումների քանակ` 28/2
Բանջարանոցային մշակաբույսեր՝ Լոլիկ, Վարունգ և այլն /բաց ու փակ գրունտ/ | Հիվանդություն` մոխրագույն և սպիտակ փտումներ, ալտերնարիոզ | Ծախսի քանակ 0.75-1.0 լ/հա | Ծախսի քանակ 15-20 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 400-600 | Մշակման ժամկետը` Վեգետացիայի ընթացքում` 10-14 օր ընդմիջումներով | Սպասման ժամկետ (օր)/մշակումների քանակ` 7/2
Պտղատու մշակաբույսեր՝ Նռնենի, Խնձորենի, Տանձենի, Դեղձենի, Ծիրանենի, Կեռասենի, Բալենի և այլն | Հիվանդություն` մոխրագույն փտում, քոս, ալրացող, ալտերնարիոզ | Ծախսի քանակ 0.75-1.0 լ/հա | Ծախսի քանակ 8.0-10 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 1000-1200 | Մշակման ժամկետը` Վեգետացիայի ընթացքում՝ | Սպասման ժամկետ (օր)/մշակումների քանակ` 20/2
Հատապտուղներ՝ Ելակ, Ազնվամորի, Գետնամորի և այլն | Հիվանդություն` փտումներ | Ծախսի քանակ 0.75-1.0 լ/հա | Ծախսի քանակ 10-15 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 600-800 | Մշակման ժամկետը` Վեգետացիայի ընթացքում՝ | Սպասման ժամկետ (օր)/մշակումների քանակ` 7/2
Լրացում`
Միրավիս Պրայմ 400 ԽԿ պատկանում է թունանյութերի դասակարգման երրորդ խմբին
անհրաժեշտ է պատրաստուկը պահպանել չոր պահեստում -5 0 C — +35 0 C ջերմաստիճանի պայմաններում
պաշտպանական ազդեցության ժամանակահատվածը 2-3 շաբաթ է` կախված եղանակային պայմաններից, մշակաբույսի տեսակից
Միրավիս Պրայմ 400 ԽԿ պահպանության, տեղափոխման և կիրառման ժամանակ անհրաժեշտ է խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Բացել Փակել