ՄԱՏՉ 050 ԽԷ

ՄԱՏՉ 050 ԽԷ

Հիմնական

Հիմնական
Թունաքիմիկատներ՝ Ինսեկտիցիդներ (միջատասպաններ)
Պատրաստուկային ձևը՝ Խտացված էմուլսիա
Ներթափանցման եղանակը՝ Կոնտակտ-աղիքային
Մշակաբույսերի տեսակը՝ Պտղատու մշակաբույսեր
Արտադրող ֆիրման՝ Սինգենտա Քրոպ Պրոտեկշն ԱԳ
Երկիր՝ Շվեյցարիա
Փաթեթավորում՝ 1 լ տարա

Ազդող նյութը՝ 50 գր/լ լյուֆենուրոն

Արդյունավետ կոնտակտ-աղիքային ազդեցության միջատասպան է, պաշտպանում է խնձորը պտղակերից, լոլիկը` բամբակե բվիկներից, կարտոֆիլը` կոլորադյան բզեզից, արոտավայրերը` մորեխներից

ԴեղձենիԼոլիկԽնձորենիԾիրանենիԿարտոֆիլՍալորենիՎարունգՏանձենի

Մանրամասներ

Մանրամասներ

Առավելությունները`

  • բարձր արդյունավետություն է ցուցաբերում թեփուկավորների տերևակրծող թրթուրների, կարծրաթևավորների և ուղղաթևավորների դեմ պայքարում
  • լրացուցիչ ազդեցություն է ցուցաբերում թրիպսների, կեղծ վահանակիրների, տզերի վրա
  • արդյունավետ է այն վնասատուների դեմ պայքարում, որոնք դիմացկուն են պիրետրոիդների և ֆոսֆորօրգանական թունաքիմիկատների նկատմամբ
  • չունի բացասական ազդեցություն օգտակար հատվածոտանիների և տաքարյուն կենդանիների վրա

Առանձնահատկությունները`

  • մինչև պտուղների վնասվելը պաշտպանում է խնձորենին պտղակերից
  • օժտված է բարձր արդյունա­վետությամբ
  • բարձր ջերմաստիճանի պայմաններում ցուցաբերում է երկարատև պաշտպանիչ արդյունք
  • ապահովում է բարձր անձրևակայունություն
  • համատեղելի է բաքային խառնուրդներում մի շարք ինսեկտիցիդների, ֆունգիցիդների հետ, սակայն յուրաքանչյուր անգամ անհրաժեշտ է ստուգել խառնվող պատրաս­տուկ­նե­րի համատեղելիություն

Ազդեցության շրջանակներ և կիրառման հանձնարարականներ

  • Պտղատու մշակաբույսեր` Խնձորենի, Դեղձենի և այլն | Վնասատու` պտղակեր, կեղծ վա հա նա կիր , թրիպսներ, | Ծախսի քանակ 1.0 լ/հա | Ծախսի քանակ 8.0-10 գր/10 լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 1000-1200 | Մշակման ժամկետ` Սրսկել մասսայական ձվադրման սկզբին: | Սպասման ժամկետ (օր)/ մշակում ների քանակ` 30/2
  • Կարտոֆիլ | Վնասատու` կոլորադյան բզեզ | Ծախսի քանակ 0.3 լ/հա | Ծախսի քանակ 7.5-15 գր/10 լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 200-400 | Մշակման ժամկետ` Սրսկել առաջին սերնդի թրթուրների հայտնվելուն պես: Հարավային շրջան ներում` մասսա յա կան ձվադրման ժամանակ: | Սպասման ժամկետ (օր)/ մշակում ների քանակ` 14/1
  • Լոլիկ, Վարունգ | Վնասատու` բամբակե բվիկ | Ծախսի քանակ 0.5 լ/հա | Ծախսի քանակ 8.0-15 գր/10 լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 300-600 | Մշակման ժամկետ` Վեգետացիայի ընթաց քում | Սպասման ժամկետ (օր)/ մշակում ների քանակ` 7/2 
  • Արոտավայրեր, վայրի բուսականություն | Վնասատու` մորեխներ | Ծախսի քանակ 0.15 լ/հա | Ծախսի քանակ 4.0-7.5 գր/10 լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 200-400 | Մշակման ժամկետ` Սրսկել թրթուրային ֆազի զարգացման փուլում: | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ`  -/1

Լրացում`

  • Մատչ 050 ԽԷ պատկանում է թունանյութերի միջազգային դասակարգ­ման երրորդ խմբին
  • պաշտպանական ազդեցության ժամանակահատվածը 10-21 օր է` կախված մշակա­բույսի զարգացման փուլից և եղանակային պայմաններից
  • անհրաժեշտ է պատրաստուկը պահպանել չոր պահեստում -50 C — +350 ջերմաս­տի­ճա­­նի պայմաններում

 Մատչ 050 ԽԷ պահպանության, տեղափոխման և կիրառման ժամանակ անհրաժեշտ է խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Ձեզ գուցե հետաքրքրի