Սերմերի ախտահանման երկբաղադրամաս ներբույսային ազդեցության գերազանց ֆունգիցիդ է, հացազգի մշակաբույսերի մշակման լայն ազդեցության շրջանակով
Աշնանացան և գարնանացան ցորենԳարիՎարսակ
Մանրամասներ
Մանրամասներ
Հատկություններ`
Ամենաարդյունավետ պատրաստուկն է ցորենի, գարու, աշորայի, վարսակի մրրիկային հիվանդությունների դեմ պայքարում:
Պաշտպանում է սերմերը և ծլերը 10-ից ավելի հիվանդություններից, ինչպես նաև ցուցաբերում երկրորդական ացդեցություն սեպտորիոզ, տարբեր փտումների, բծավորությունների և ալրացողի դեմ պայքարում:
Ծախսի նորմաների ճիշտ ապահովության դեպքում չի ուշացնում սերմերի ծլումը, որոշակի կրճատում է ցանքի նորմերը (10-15%%), ավելացնում է մշակաբույսերի թփակալումը:
Ստուգիչ հողակտորների համեմատ բերքի հավելումը միջին հաշվով կազմում է 10-25%%:
Բացասական ազդեցություն չի թողնում շրջակա միջավայրի, մարդկանց առողջության և օգտակար միկրոօրգանիզմների վրա:
Առավելություններ`
Կլանվում է մշակաբույսի կողմից աստիճանաբար և երկարաժամկետ ազդում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին վարակների վրա:
Ճկունություն է ցուցաբերում կիրառման ժամկետների առումով. թույլատրվում է կատարել ախտահանում 6 և ավելի ամիս առաջ մինչև ցանքը:
Չի պահանջվում հատուկ սարքավորումներ:
Մշակման ընթացքում փոշիացում չի առաջանում:
Պաշտպանվող մշակաբույսի վրա գործում է բարենպաստ ֆիզիոլոգիական ազդեցություն:
Ազդեցության շրջանակները և կիրառման հանձնարարականները
Աշնանացան և գարնանացան ցորեն | Հիվանդություններ` Քարամրիկ, փոշե և գաճաճային մրիկներ, արմատային փտումներ, բորբոսում, իսկական ալրացողի վաղ արտահայտում | Ծախսի նորման լ/տոննա` 1.0 | Աշխատանքային հեղուկի ծախսը լ/տ` 10 | Մշակման եղանակ` Պատրաստուկով կարելի է ախտահանել ցանկացած սարքավորման օգնությամբ, որն ապահովում է ճիշտ դոզավորում և սերմերի մակերեսի վրա պատրաստուկի հավասարաչափ բաշխում: Պահպանել սերմերը հով ու օդափոխվող տեղում: | Սպասման ժամկետ (օր)/ Մշակումների թիվը` -/1
Գարի | Հիվանդություններ` Քարամրիկ, փոշե և սև մրիկներ, արմատային փտումներ, շերտավոր և ցանցային բծավորություններ, սերմերի բորբոսում, ալրացող | Ծախսի նորման լ/տոննա` 1.0-1.25 | Աշխատանքային հեղուկի ծախսը լ/տ` 10 | Մշակման եղանակ` Պատրաստուկով կարելի է ախտահանել ցանկացած սարքավորման օգնությամբ, որն ապահովում է ճիշտ դոզավորում և սերմերի մակերեսի վրա պատրաստուկի հավասարաչափ բաշխում: Պահպանել սերմերը հով ու օդափոխվող տեղում: | Սպասման ժամկետ (օր)/ Մշակումների թիվը` -/1
Աշնանացան տարեկան | Հիվանդություններ` Ցողունամրիկ, արմատային փտումներ, սերմերի բորբոսում | Ծախսի նորման լ/տոննա` 1.0 | Աշխատանքային հեղուկի ծախսը լ/տ` 10 | Մշակման եղանակ` Պատրաստուկով կարելի է ախտահանել ցանկացած սարքավորման օգնությամբ, որն ապահովում է ճիշտ դոզավորում և սերմերի մակերեսի վրա պատրաստուկի հավասարաչափ բաշխում: Պահպանել սերմերը հով ու օդափոխվող տեղում: | Սպասման ժամկետ (օր)/ Մշակումների թիվը` -/1
Վարսակ | Հիվանդություններ` Փոշեմրրիկ, արմատային փտումներ ու բորբոսում, կարմրագորշ բծավորություն: | Ծախսի նորման լ/տոննա` 1.0 | Աշխատանքային հեղուկի ծախսը լ/տ` 10 | Մշակման եղանակ` Պատրաստուկով կարելի է ախտահանել ցանկացած սարքավորման օգնությամբ, որն ապահովում է ճիշտ դոզավորում և սերմերի մակերեսի վրա պատրաստուկի հավասարաչափ բաշխում: Պահպանել սերմերը հով ու օդափոխվող տեղում: | Սպասման ժամկետ (օր)/ Մշակումների թիվը` -/1
Դիվիդենտ Սթարի 036 ԽԿ պահպանության, տեղափոխման և կիրառման ժամանակ անհրաժեշտ է խստորեն պահպանել անվտանգության կանոնները: