ՑԻԴԵԼԻ ՏՈՊ 140 ԴԽ

ՑԻԴԵԼԻ ՏՈՊ 140 ԴԽ

Հիմնական

Հիմնական
Թունաքիմիկատներ՝ Ֆունգիցիդներ (սնկասպաններ)
Պատրաստուկային ձևը՝ Դիսպերսված խտածո
Ներթափանցման եղանակը՝ Ներբույսային
Մշակաբույսերի տեսակը՝ Բանջարանոցային մշակաբույսեր (բաց և փակ գրունտ), Պտղատու մշակաբույսեր
Արտադրող ֆիրման՝ Սինգենտա Քրոպ Պրոտեկշն ԱԳ
Երկիր՝ Շվեյցարիա
Փաթեթավորում՝ 1 լ տարա

Ազդող նյութը` 125գր/լ դիֆենոկոնազոլ + 15գր/լ ցիֆլուֆենամիդ

Բարձր արդյունավետության  ներբույսային ազդեցության սնկասպան է` պտղատու այգիների,  բանջարանոցային մշակաբույսերի` բաց ու փակ գրունտ, մի շարք սնկային հիվանդությունների դեմ պայքարում

ԾիրանենիԿեռասենիՍալորենիՏանձենի

Մանրամասներ

Մանրամասներ

Առավելությունները`

  • բարձր որակի կայուն և արդյունավետ սնկասպան է` քոսի, ալրացողի, ալտերնարիոզ, կլադոսպորիոզ, բծավորություն  հի­վան­­դությունների դեմ պայքարում
  • ցիֆլուֆենամիդ ներբույսային ազդող նյութն օժտված է տրանսլամինար ակտիվու­թ­յամբ, օժտված է կանխարգելիչ, բուժիչ ազդեցությամբ, խոչընդոտում է սնկամարմինների տարած­մանը, ներգործում երկա­րատև
  • դիֆենոկոնազոլ ներբույսային ազդող նյութն օժտված է տրանսլամինար ակտիվու­թ­յամբ, խոչընդոտում է սնկամարմինների աճին ու բեղմնիկների ձևավորմանը
  • շնորհիվ տրանսլամինար ու ներբույսային ազդեցության` օժտված է որպես պայքարի երկարատև նախազգու­շա­կան (պրոֆիլակտիկ), արտահայտված բուժիչ և կանխարգելիչ  ազդեցությամբ
  • բարձր արդյունքին հասնելու համար` խորհուրդ է տրվում օգտագործել սնկային հիվան­դու­թ­յուն­ների զարգացման վաղ փուլում կամ որպես պրոֆիլակտիկ միջոց
  • դիմացկունությունից խուսափելու համար` վեգետացիայի ընթացքում կիրառել 2-3 անգամ
  • անձրևակայուն է
  • երաշխավորում է բարձր ապրանքայնություն, առողջ բերք

Համատեղելիությունն այլ թունաքիմիկատների հետ

Բաքային խառնուրդներում համատեղելի է մի շարք միջատասպանների ու սնկասպանների հետ: Ամեն անգամ օգտագործելիս` խորհուրդ է տրվում ստուգել խառնվող պատրաստուկների համատեղելիությունը: 

Ազդեցության շրջանակներ և կիրառման հանձնարարականներ

  • Պտղատու այգիներ` Ծիրանենի, Խնձորենի Դեղձենի, Տանձենի, Սալորենի, Կեռասենի | Հիվանդություն` քոս, ալրացող, ալտերնարիոզ, ծակոտկեն բծավորություն, կոկոմիկոզ, | Ծախսի քանակ 0.5-0.7 լ/հա | Ծախսի քանակ 5.0-6.0 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 1000-1200 | Մշակման ժամկետը` Վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր) /մշակումների քանակ` 15/3
  • Բանջարանոցային մշակաբույսեր /բաց և փակ գրունտ/ | Հիվանդություն` կեղծ ալրացող, ալտերնարիոզ, ֆիտիֆտորոզ, կլադոսպորիոզ, գորշ բծավորություն | Ծախսի քանակ 1.0 լ/հա | Ծախսի քանակ 15-20 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 300-600 | Մշակման ժամկետը`  | Սպասման ժամկետ (օր) /մշակումների քանակ` 15/3

Լրացում`

  • Ցիդելի Տոպ 140 ԴԽ պատկանում է թունանյութերի միջազգային դասակարգման երրորդ խմբին
  • անհրաժեշտ է պատրաստուկը պահպանել չոր պահեստում  -50 C — +300 C ջերմաս­տի­ճա­նի պայմաններում
  • պաշտպանական ազդեցության ժամանակահատվածը 10-14 օր է

Ցիդելի Տոպ 140 ԴԽ պահպանության, տեղափոխման և կիրառման ժամանակ անհրաժեշտ է խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Ձեզ գուցե հետաքրքրի