Սերմերի ախտահանման և բույսերի աճի խթանման եռբաղադրամաս ազդեցության ինսեկտո-ֆունգիցիդ է սերմերի նախացանքային մշակման ժամանակ, կարտոֆիլի, բրնձի, հացազգի մշակաբույսերի հիվանդությունների և սերմերի վնասատուների դեմ պայքարում
Աշնանացան և գարնանացան ցորենԲրինձԳարնանացան գարիԿարտոֆիլ
Մանրամասներ
Մանրամասներ
Եռակի Ուժ
Հատկություններ`
Սելեստ Տոպ 312.5 ԽԿ բույսերի աճի արդյունավետ խթանիչ, եռբաղադրամաս ինսեկտո-ֆունգիցիդ է կարտոֆիլի, ցորենի, գարու և բրնձի նախացանքային մշակման ժամանակ հիվանդություների դեմ պայքարում: Հիվանդությունները կարող են փոխանցվել սերմերի, հողի, ինչպես նաև սերմերի վնասատուների միջոցով:
Պաշտպանում է սերմերը սնկային հիվանդություններից` մրրիկային հիվանդություն, ֆուզարիոզ, արմատային փտում, սերմերի բորբոս և այլն:
Ինչպես նաև պաշտպանում է սերմերը, նորածիլ սերմերը և երիտասարդ մշակաբույսերը զարգացման վաղ շրջանում կոմպլեքս հիվանդություններից և ցամաքային վնասատուներից, ինչպիսիք են` ալրացող, կեղծ ալրացող, մայիսյան բզեզ, թրթուրներ, միջատներ և այլն:
Ազդող նյութերի բնութագիրը`
Տիամետոքսամ` նոր սիստեմային տիանիկոտինային միացություն է, ազդում է միջատների ներվային համակարգի վրա, օժտված է արագընթաց ստամոքսային և կոնտակտային ակտիվությամբ` հողաբնակ, արմատները, ցողունները և տերևները կրծող ու ծծանավոր վնասատուների դեմ պայքարում: Տիամետոքսամը տարբերվում է մյուս ինսեկտիցիդներից մի շարք առավելություններով`
բույսերի աճի խթանիչ է. որը թույլ է տալիս բույսին գերազանցել իր աճի ու զարգացման մակարդակով չախտահանված մշակաբույսերին
ունի բարձր լուծելիություն և ամբողջությամբ ներթափանցում է բույսի մեջ
ապահովում է մշակաբույսի անվտանգությունն ու պաշտպանական գործողության երկարատևությունն
Դիֆենոկոնազոլ` սիստեմային ֆունգիցիդ է` շատ բարձր լուծելիությամբ և ներթափացմամբ սերմերի ու նորածիլ բույսի մեջ: Օժտված է պաշտպանական և բուժիչ ազդեցությամբ, խոչընդոտում է սնկային հիվանդությունների զարգացմանը և արդյունավետ կարգավորում հացահատիկային մշակաբույսերի մրրիկ հիվանդությունները:
Ֆլուդիոքսոնիլ` ազդեցության լայն շրջանակ ունեցող կոնտակտային ֆունգիցիդ է: Որոշակի քանակով պատրաստուկը կարող է մնալ սերմերում` վերահսկելով սնկային դասին պատկանող մի շարք հիվանդություններ:
Առավելություններ՝
Սելեստ Տոպ 312.5 ԽԿ եզակի պատրաստուկ է, բույսերի աճի խթանիչ, որի կիրառման ժամանակ այլևս կարիք չկա ավելացնել որևէ բաղադրամաս: Ախտահանելով սերմերը` պատրաստուկը պաշտպանում է բույսը ներսից` խափանելով վաղ հողաբնակ ու տերևային վնասատուների, ինչպես նաև սերմերի հիվանդությունների հարվածները:
Ավելացնում է արմատների քանակը, կրկնապատկում է արմատային համակարգի ներծծման ունակությունը, արագացնում է սերմերի աճը, մշակաբույսերի խտությունը, ապահովում է տերևային համակարգի արագ զարգացումը, հնարավորություն է տալիս դիմակայել երաշտին ու ջերմաստիճանի տատանումներին:
Ապահովում է երկարատև ու վստահելի պաշտպանություն ամեն տիպի վնասատուներից` թրթուր, լվիկ, ճանճեր, ամեն տեսակի տարածված ու վնասակար հիվանդություններից:
Սերմերի խթանման ժամանակ պատրաստուկն ամբողջությամբ ծածկում է սերմերը և պահպանվում մակերեսին: Շնորհիվ վառ կարմիր գույնի, հարմար պատրաստուկային ձևի ու ցածր տոկսիկության (3-րդ դաս)` այն կարելի է օգտագործել գյուղատնտեսական յուրաքանչյուր տիպի մեքենաների վրա:
Սելեստ Տոպը ոչ միայն արդյունավետ միջոց է վնասատուների դեմ պայքարում, այլ նաև հարմար ու տնտեսապես շահավետ է` ապահովելով մշակաբույսերի պաշտպանությունը ողջ աճի ընթացքում:
Պաշտպանության երկարատևությունը կարելի է փոփոխել` պակասացնելով կամ ավելացնելով պատրաստուկի ծախսի նորման:
Պատրաստուկի օգտագործման չափաքանակները
Կարտոֆիլ | Հիվանդության տեսակը` լարաթրթուր, լվիկ, կոլորադյան բզեզ, սերմացու կարտոֆիլի փտումներ՝ ֆուզարիոզ, ֆոմոզ, ալտերնարիոզ, անտրակնոզ, արծաթավուն և խոնավ քոս, սև ոտիկ, ռիզոկտոնիոզ | Ծախսի նորման լ/տ` 0.3 – 0.4 | Մշակման եղանակը` Սերմերի ախտահանում պատրաստուկի կախույթով ցանքից առաջ: Բանվորական հեղուկի ծախսը 10լ/տ: | Սպասման ժամկետ / Մշակման քանակ` 0
Գարնանացան ու աշնանացան ցորեն | Հիվանդության տեսակը` Լվիկ, լարաթրթուր, հացազգիների ճանճեր, չոր փոշեմրրիկ, արմատային փտում, սերմերի բորբոսում, բրնձի մոծակ, մերձափնյա ճանճ, պիրիկուլյարիոզ, հելմինտոսպորիոզ, քարրամրրիկ, և այլն; | Ծախսի նորման լ/տ` 1.0 – 1.8 | Մշակման եղանակը` Սերմերի ախտահանում պատրաստուկի կախույթով ցանքից առաջ: Բանվորական հեղուկի ծախսը 10լ/տ: | Սպասման ժամկետ / Մշակման քանակ` -/1
Բրինձ | Հիվանդության տեսակը` Լվիկ, լարաթրթուր, հացազգիների ճանճեր, չոր փոշեմրրիկ, արմատային փտում, սերմերի բորբոսում, բրնձի մոծակ, մերձափնյա ճանճ, պիրիկուլյարիոզ, հելմինտոսպորիոզ, քարրամրրիկ, և այլն; | Ծախսի նորման լ/տ` 1.0 – 1.8 | Մշակման եղանակը` Սերմերի ախտահանում պատրաստուկի կախույթով ցանքից առաջ: Բանվորական հեղուկի ծախսը 10լ/տ: | Սպասման ժամկետ / Մշակման քանակ` -/1