ԴՈՒԱԼ ԳՈԼԴ 960 ԽԷ

ԴՈՒԱԼ ԳՈԼԴ 960 ԽԷ

Հիմնական

Հիմնական
Թունաքիմիկատներ՝ Հերբիցիդներ (մոլախոտասպաններ)
Պատրաստուկային ձևը՝ Խտացված էմուլսիա
Ներթափանցման եղանակը՝ Ներբույսային
Մշակաբույսերի տեսակը՝ Բանջարանոցային մշակաբույսեր (բաց և փակ գրունտ), Տեխնիկական մշակաբույսեր
Արտադրող ֆիրման՝ Սինգենտա Քրոպ Պրոտեկշն ԱԳ
Երկիր՝ Շվեյցարիա
Փաթեթավորում՝ 5 լ տարա

Ազդող նյութը` 960 գր/լ մետոլաքլոր

Ներբույսային ազդեցության մոլախոտասպան է կաղամբի, շաքարի ճակնդեղի, եգիպտացորենի, արևածաղկի մշակաբույսերի դաշտերը միամյա հացազգի և երկշաքիլ մոլախոտերի դեմ պայքարում

Մանրամասներ

Մանրամասներ

Առավելությունները`

  • ներբույսային ազդեցության մոլախոտասպան է միամյա հացազգի և երկշաքիլ մոլախոտերի դեմ պայքարում, ամբողջ վեգետացիայի շրջանում
  • պաշտպանվող մշակաբույսերի լայն շրջանակ
  • Երկարատև պաշտպանություն, մոլախոտերի երկրորդ ալիքի ճնշում:
  • համատեղելի է այլ հերբեցիդների հետ
  • Ֆիտոտոքսիկության բացակայություն, մինչև անգամ սահմանված չափաքանակից ավելի օգտագործման դեպքում

 Ազդեցության շրջանակները և կիրառման հանձնարարականները

  • Կաղամբ՝ սպիտակագլուխ և սածիլված | Մոլախոտի տեսակ` միամյա հացազգի և երկշաքիլ | Ծախսի քանակ 1.3 -1.6 լ/հա | Ծախսի քանակ 30-40 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 200-400 | Մշակման ժամկետ` Հողի սրսկում սածիլումից 3-10 օր հետո: | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` /1
  • Եգիպտացորեն, Արևածաղիկ, Սոխ, Սոյա, Կանճրակ, Ռապս | Մոլախոտի տեսակ` միամյա հացազգի և երկշաքիլ | Ծախսի քանակ 1.3 -1.6 լ/հա | Ծախսի քանակ 30-40 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 200-400 | Մշակման ժամկետ` Հողի սրսկում մինչև ցանքը կամ մշակաբույսի ծլումը, կամ մշակաբույսի ծլումից հետո մինչև 3-րդ տերևի փուլը։ | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` /1
  • Շաքարի և սեղանի ճակնդեղ | Մոլախոտի տեսակ` միամյա հացազգի և երկշաքիլ | Ծախսի քանակ 1.3  2.0 լ/հա | Ծախսի քանակ 40-50 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 200-400 | Մշակման ժամկետ` Հողի սրսկում ցանքից առաջ կամ մինչև մշակաբույսի ծլումը  ցածր և միջին վարակվածության դեպքում: | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` /1

Լրացում`

  • Դուալ Գոլդ 960 ԽԷ պատկանում է թունանյութերի դասակարգման երկրորդ խմբին
  • անհրաժեշտ է պահել չոր և մութ պահեստում  -50 C — +300 C ջերմաստիճանի պայմաններում

Դուալ Գոլդ 960 ԽԷ պահպանության, տեղափոխման և կիրառման ժամանակ անհրաժեշտ է խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Ձեզ գուցե հետաքրքրի