ՖՈՒՖԱՆՈՆ 570 ԽԷ

ՖՈՒՖԱՆՈՆ 570 ԽԷ

Հիմնական

Հիմնական

Ազդող նյութը` 570գր/լ մալաթիոն

Բարձր արդյունավետության, կոնտակտ, կոնտակտ-աղիքային և ֆումիգացիոն ազդեցության միջատասպան-տզասպան է` կրծող, ծծող միջատների ու տզերի դեմ պայքարում:

ԱռվույտԲալենիԵգիպտացորենԼոլիկխաղողի վազԽնձորենիԾիրանենիԾխախոտԿաղամբԿեռասենիԿերային ճակնդեղՀացահատիկային բույսերՁմերուկՇամպինիոնՇաքարի ճակնդեղՊղպեղՍալորենիՍեխՍեղանի ճակնդեղՍերկևիլենիՎարունգՏանձենի

Մանրամասներ

Մանրամասներ

Առանձնահատկությունները`

  • մալաթիոն ազդող նյութը պատկանում է ֆոսֆորօրգանական միացության դասին
  • օգտագործվում է դաշտային մշակաբույսերի, պտղատու այգիների, անտառային տնտե­սության, ինչպես նաև պարենային պահեստների, սարքավորումների մշակման համար
  • ունի միջատների վրա արագ ազդելու հատկություն
  • առաջարկվող չափաքանակների օգտագործման դեպքում ֆիտոտոքսիկ չէ
  • պատրաստուկը համատեղելի է մի շարք թունաքիմիկատների հետ, սակայն խորհուրդ է տրվում օգտագործումից առաջ անցկացնել խառնուրդի համատեղելիության նախնական ստուգում
  • առաջարկվում է անցկացնել մշակաբույսերի մշակումն առավոտյան և երեկոյան ժամերին
  • բարձր արդյունավետություն է ցուցաբերում սովորական արջուկի (բոյբոյի) դեմ պայքարում` համապատասխան գրավչանյութի հետ առաջարկվող հարաբերակցությամբ
  • դիմացկուն է ցանկացած եղանակային պայմաններին, բարձր ջերմաստիճանին, արևի ճառագայթներին, անկայուն օդի խոնավությանը, չի լվացվում անձրևից

Ազդեցության շրջանակներ և կիրառման հանձնարարականներ

  • Պտղատու մշակաբույսեր՝ Խնձորենի, Տանձենի, Ծիրանենի, Սերկևիլենի, Բալենի, Կեռասենի, Սալորենի | Վնասատու` տզեր, լվիճներ, երկարակնճիթներ, պտղակերներ, տերևաոլորներ, վահանակիրներ, կեղծ վահանակիրներ բալենու ճանճ | Ծախսի քանակ 1.0 լ/հա | Ծախսի քանակ 10-12.5 գր/10լ ջրում | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 800-1000 | Մշակման ժամանակ` Վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` 20/2
  • Խաղողի վազ | Վնասատու` ալրաորդեր, ողկուզակեր, տզեր | Ծախսի քանակ 1.0 լ/հա | Ծախսի քանակ 10-12.5 գր/10լ ջրում | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 800-1000 | Մշակման ժամանակ` Վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` 20/2
  • Կաղամբ | Վնասատու` կոմպլեքս վնասատուներ | Ծախսի քանակ 0.6-1.2 լ/հա | Ծախսի քանակ 15-20 գր/10լ ջրում | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 300-600 | Մշակման ժամանակ` Վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` 20/2
  • Բանջարանոցային մշակաբույսեր` Վարունգ, Լոլիկ, Պղպեղ և այլն | Վնասատու` տզեր, լվիճներ, թրիպսներ, սպիտակաթևիկ, ծլաճանճ | Ծախսի քանակ 0.6-1.2 լ/հա | Ծախսի քանակ 15-20 գր/10լ ջրում | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 300-600 | Մշակման ժամանակ` Վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` 20/2
  • Ձմերուկ, Սեխ | Վնասատու` լվիճներ, սեխի ճանճ, տզեր, | Ծախսի քանակ 0.4 լ/հա | Ծախսի քանակ 10-20 գր/10լ ջրում | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 300-600 | Մշակման ժամանակ` Վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` 20/2
  • Ծխախոտ, | Վնասատու` մլուկներ, լվիճներ, տզեր | Ծախսի քանակ 1.0-1.8 լ/հա | Ծախսի քանակ 25-30 գր/10լ ջրում | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 400-600 | Մշակման ժամանակ` Վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` 7/2
  • Շաքարի ճակնդեղ | Վնասատու` կոմպլեքս վնասատուներ | Ծախսի քանակ 1.0-1.2 լ/հա | Ծախսի քանակ 30-50 գր/10լ ջրում | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 200-400 | Մշակման ժամանակ` Վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` 20/2
  • Առվույտ | Վնասատու` կոմպլեքս վնասատուներ | Ծախսի քանակ 0.4-0.8 լ/հա | Ծախսի քանակ 6.0-10 գր/10լ ջրում | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 600-800 | Մշակման ժամանակ` Վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` 30/2
  • Հացաբույսեր, եգիպտացորեն | Վնասատու` տերևային լվիճներ,ցիկադներ | Ծախսի քանակ 0.5-1.2 լ/հա | Ծախսի քանակ 25-30 գր/10լ ջրում | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 200-400 | Մշակման ժամանակ` Վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` 20/1
  • Շամպինիոններ | Վնասատու` սնկաճանճեր,մոծակիկներ | Ծախսի քանակ 0.5մլ/մ2 լ/հա | Ծախսի քանակ 0.5մլ/մ2 գր/10լ ջրում | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` մինչև 50մլ/մ2 | Մշակման ժամանակ` պատերի և հատակի սրսկում աճեցման խցիկներում | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ`
  • Դատարկ պահեստներ և հատիկ վերամշակող սարքավորումներ | Վնասատու` պահեստի վնասատուներ | Ծախսի քանակ 0.8մլ/մ2 լ/հա | Ծախսի քանակ 0.8մլ/մ2 գր/10լ ջրում | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` մինչև 50մլ/մ2 | Մշակման ժամանակ` սրսկում պահեսների բեռնումը օդափոխելուց 1 օր հետո | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ`

Լրացում`

  • Ֆուֆանոն 570 ԽԷ պատկանում է թունանյութերի միջազգային դասակարգ­ման երրորդ խմբին
  • պահպանել չոր պահեստում -5 °C — +25 °C ջերմաստիճանի պայմաններում

Ֆուֆանոն 570 ԽԷ պահպանության, տեղափոխման և կիրառման ժամանակ անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները:

Ձեզ գուցե հետաքրքրի