Ակտիվ բաղադրամասերը՝ Ընդհանուր ազոտ (N) 6,0%, օրգանական ազոտ (N) 3,0%, Urea (միզանյութ) ազոտ 3,0%, օրգանական ածխածին (C) 14%
ԲԵՆԵՖԻՏ ՊԶ հեղուկ կենսախթանիչ է՝ հումուսով հարուստ, որը նախատեսված է գյուղատնտեսության մեջ օգտագործելու համար, որպես սնուցող միջոց բանջարեղենային, պտղատու-հատապտղային մշակաբույսերի և խաղողի վազի համար, բոլոր տեսակի հողերում։
Պարունակում է նուկլեոտիդներ, ամինաթթուներ և վիտամիններ, որոնք խթանում են բույսերի նյութափոխանակությունը, ֆիտոսինթեզը և բջիջների ընդլայնման գործընթացը:
Ավելացնում և ավելի միատեսակ է դարձնում պտուղների քաշն ու ձևը՝ որևէ ազդեցություն չթողելով պտղի որակական հատկանիշների և պահպանման ժամկետների վրա:
Պարարտացում ԲԵՆԵՖԻՏ ՊԶ-ով խորհուրդ է տրվում սկսել ծաղկման փուլից, որպեսզի բույսը ստանա բոլոր ակտիվ բաղադրիչները, որոնք անհրաժեշտ են բջիջների բաժանման արագացման համար, որը սկսվում է ծաղկման ավարտի պահից:
Ազդեցության շրջանակներ և կիրառման հանձնարարականներ
Մշակաբույս` Բանջարանոցային մշակաբույսեր (բաց և փակ գրունտ) | Ծախսի նորման` 2-3 լ/հա | Մշակումների ժամկետը` Տերևային սնուցում, վեգետացիայի ընթացքում՝ բողբոջման փուլում և այնուհետև 1-3 անգամ 7-10 օր ընդմիջումով (վերջին սնուցումը բերքահավաքից ոչ ուշ, քան 2 շաբաթ առաջ)։
Մշակաբույս` Պտղատու և խաղողի այգիներ | Ծախսի նորման` 3-4 լ/հա | Մշակումների ժամկետը` Տերևային սնուցում, վեգետացիայի ընթացքում, կիրառել 1-2 անգամ, 5-7 օրը մեկ՝ բողբոջման փուլում և պտուղների ձևավորումից հետո:
Մշակաբույս` Ծաղկային և դեկորատիվ մշակաբույսեր | Ծախսի նորման` 2-4 լ/հա | Մշակումների ժամկետը` Տերևային սնուցում, վեգետացիայի ընթացքում, կիրառել 1-2 անգամ, 5-7 օրը մեկ՝ բողբոջման փուլում և պտուղների ձևավորումից հետո: