ՄԱՄՍՏՈՆ F1 Վարդագույն Լոլիկ

lolik2


ՄԱՄՍՏՈՆ F1 Վարդագույն Լոլիկ /փակ գրունտ/ /ինդետերմինանտ վարդագույն հիբրիդ/

Համի և գույնի հավասարը չունի

Հիբրիդի բնութագիրը`

  • ինդետերմինանտ վարդագույն հիբրիդ է՝ խոշոր պտուղներով ու բարձր բերքատվությամբ
  • հասունացման ժամկետը 70 օր է` սածիլների տնկումից սկսած
  • գերազանց պտղակալում ցանկացած եղանակային պայմաններում
  • պտղագոյացման կայունություն, բույսի համաչափություն
  • սակավապահանջ, հեշտ հարմարվող, հեշտ է աճեցնել
  • պիտանի է աճեցման համար ինչպես գարուն-ամառ, այնպես էլ ամառ-աշուն ցանքաշրջանա­ռու­թյան ժամանակ
  • բարձր դիմացկունություն եղանակային ամեն տեսակի սթրեսներին՝ թույլ լուսավորություն, բարձր ջերմաստիճան, ինչպես նաև ջերմաստիճանի տատանումներ և այլն
  • օժտված է հզոր արմատային համակարգով
  • պտուղների արագ հասունացում
  • համային բարձր որակ ստանալու համար՝ խորհուրդ է տրվում բերքը հավաքել լիարժեք հասունացած փուլում

Պտուղը`

  • միջին քաշը 230-250գր
  • համաչափ, կլորավուն
  • գեղեցիկ ու բարձրորակ ապրանքային տեսք
  • համային վառ արտահայտված հատկանիշներ
  • դիմակայուն է ճաքճքմանը
  • ամուր պտուղ և գերազանց տեղափոխություն  

Դիմացկունություն`

  • լոլիկի մոզաիկա վարակահարուցիչ /ToMV 0-2/
  • լոլիկի ֆուզարիոզ թառամում /Fol 1-2/
  • նեմատոդ /M/
  • արմատների ֆուզարիոզ փտում /For/
  • տերևների մոխրագույն բծավորություն /S/
  • օիդիում On
  • տերևների գորշ բծավորություն՝ ստեմֆիլլիում /Ss/
  • ծխախոտի մոզաիկա վարակահարուցիչ /TMV/
  • կլադոսպորիոզ /Ff/