Բորդոյան խառնուրդ 200 ՋԼՓ

bordos


Բորդոյան խառնուրդ 200 ՋԼՓ

Ազդեցության լայն շրջանակ ունեցող բարձր արդյունավետ սնկասպան է`

 խաղողի վազի և պտղատու այգիներում, կարտոֆիլի ու բանջարանոցային դաշտերում

սնկային ու բակտերիալ հիվանդությունների դեմ պայքարում

 

Ազդող նյութը` 200գր/կգ պղնձի սուլֆատ + կալցիումի հիդրօքսիդ

Փաթեթավորում` 10կգ պարկ

Պատրաստուկային ձևը` ջրում լուծվող փոշի

Արտադրող երկիրը` Հնդկաստան

Առավելություններ`

  • ունի բազմակողմանի ազդեցություն հիմնական սնկային ու բակտերիալ հիվանդությունների դեմ պայքարում
  • ունի գերազանց կպչողական հատկություն ու երկարատև պահպանում է սնկասպան ազդեցությունը
  • ունի լավ խթանող ազդեցություն` բարելավում է խաղողի վազի զարգացումը, պտուղներում ապահովում է շաքարի խտության ավելացումը
  • կարգավորում է ֆոտոսինթեզի ածխածնային ու սպիտակուցային փոխանակության ընթացքը
  • ավելացնում է մշակաբույսերի դիմացկունությունը երաշտի, ցրտահարության ու բարձր ջերմաստիճանի դեպքում
  • պատրաստուկի հավասարաչափ բախշումը տերևների վրա հուսալի արգելապատում է ինֆեկցիաների ներթափանցումը