ԲՐԱՎՈ 500 ԽԿ

bravo1l-500x5001


Բրավո  500 ԽԿ

     Ազդեցության լայն շրջանակ ունեցող, վառ արտահայտված պաշտպանական հատկություններով կոնտակտ սնկասպան է` կարտոֆիլի, հացահատիկային ու բանջարանոցային  մշակաբույսերի սնկային հիվանդությունների դեմ պայքարում

Ազդող նյութը` 500 գ/լ քլորոտալոնիլ

Փաթեթավորում` 1լ պոլիէթիլենային տարա

Պատրաստուկային ձևը` խտացված կախույթ

Արտադրող ֆիրման (երկիրը)` Սինգենտա (Շվեյցարիա)

Առանձնահատկությունները`

 

  • պատկանում է քլորօրգանական ածխաջրածինների քիմիական խմբին
  • շնորհիվ պատրաստուկային յուրահատուկ ձևի` օժտված է բարձր անձրևակայունությամբ
  • անձրևակայուն է անգամ հորդառատ տեղումների ժամանակ
  • պատրաստուկը երաշխավորում է բարձր մածուցիկություն` մշակաբույսի մակերեսին ձևավորելով պաշտպանիչ շերտ, որը ոչ թե լվացվում է լրացուցիչ տեղումների ժամանակ, այլ ընդհակառակը` հավասարաչափ կերպով տարածվում մշակվող բույսի տերևի մակերեսին