ՌՈՒՖԱՍՏ 75 ՋԷ

rufast-e-flo


Ռուֆաստ 75 ՋԷ  

Բարձր արդյունավետության  կոնտակտ ազդեցության միջատասպան-տզասպան է, պաշտպանում է խաղողի վազը, բանջարանոցային ու պտղատու մշակա­բույ­սե­րը վնասատուների դեմ պայքարում

 

Ազդող  նյութը` 75գ/լ ակրինատրին

Փաթեթավորում` 250մլ պոլիէթիլենային շշեր

Պատրաստուկային ձևը` ջրային էմուլսիա 

Արտադրող ֆիրման (երկիրը)` Քեմինովա (Դանիա)

Առանձնահատկությունները`

1         արդյունավետ կոնտակտ ազդեցության ժամանակակից տզասպան է` տզերի, թրիպսների, ինչպես նաև մի շարք այլ վնասատուների` լվիճների, ողկուզակերի, պտղակերների, սպիտակաթևիկի  դեմ պայքարում

      2         ակրինատրին (կոնտակտ) ազդող նյութը պատկանում է սինթեթիկ պիրետրոիդների խմբին

3         տարբերվում է  ժամանակակից այլ պիրետրոիդներից  իր առանձնահատուկ քիմիական բաղադրությամբ` ազդեցություն գործելով ամեն տեսակի տզերի վրա  

4         կիրառելի է խաղողի վազի, բանջարանոցային ու պտղատու բոլոր մշակաբույսերի համար

5         ցանկալի է պատրաստուկը սկսել կիրառել անմիջապես տզերի հայտնվելուն պես