ԼՅՈՒՖՈՔՍ 105 ԽԷ

insekticid-lyufoks


Լյուֆոքս 105 ԽԷ

Բարձր արդյունավետության երկբաղադրամաս, կոմբինացված կոնտակտ-աղիքային ազդեցության միջատասպան է` պաշտպանում է պտղատու մշակաբույսերը պտղակերներից և խաղողի վազը` ողկուզակերից

 

Ազդող նյութ՝ 30գր/լ լյուֆենուրոն + 75գր/լ ֆենօքսիկարբ

Փաթեթավորում` 1 լ պոլիէթիլենային շշեր

Պատրաստուկային ձևը` խտացված էմուլսիա

Արտադրող ֆիրման (երկիրը)` Սինգենտա (Շվեյցարիա)

Առանձնահատկությունները`

1         կոմբինացված կոնտակտ-աղիքային ազդեցության միջատասպան է, պաշտպանում է  պտղատու մշակաբույսերը պտղակերներից, խաղողի վազը` ողկուզակերից ու մի շարք կոմպլեքս կրծող և ծծող վնասատուներից

2         օժտված է միջատների վրա արագ ազդելու հատկությամբ

3         շնորհիվ լյուֆենուրոնի և ֆենօքսիկարբի կոնտակտ-աղիքային ազդեցության` արագ ոչնչացնում է վնասատուներին` ապահովելով երկարատև ազդեցություն

4        օժտված է արտահայտված ձվասպան ազդեցությամբ

              5        կիրառելի է թիթեռների թռիչքի սկզբից մինչև ձվադրություն