ԷՖՈՐԻԱ 247 ԽԿ

eforia


Էֆորիա 247 ԽԿ

Բարձր արդյունավետության կոմբինացված` ներբույսային` տիամետօքսամ և կոնտակտ` լյամբդա-ցիհալոտրին ազդեցության միջատասպան է` գյուղատնտեսական մշակաբույսերի կոմպլեքս կրծող ու ծծող վնասատուների դեմ պայքարում

 Ազդող նյութ՝ 106գր/լ լյամդա-ցիհալոտրին + 141գր/լ տիամետօքսամ

Փաթեթավորում` 1 լ պոլիէթիլենային շշեր

Պատրաստուկային ձևը` խտացված կախույթ

Արտադրող ֆիրման (երկիրը)` Սինգենտա (Շվեյցարիա)

Առանձնահատկությունները`

1   կոմբինացված ներբույսային և կոնտակտ ազդեցության  միջատասպան է, պաշտպանում է  հացահատիկային, տեխնիկական, բանջարանոցային, պտղատու մշակաբույսերը կոմպլեքս կրծող և ծծող վնասատուներից

2         օժտված է միջատների վրա արագ ազդելու հատկությամբ

3         շնորհիվ լյամբդա-ցիհալոտրինի կոնտակտ ազդեցության` արագ ոչնչացնում է վնասատուներին, իսկ տիամօքսամի ներբույսային ազդեցության շնորհիվ`  ապահովում երկարատև ազդեցություն

4         լյամբդա-ցիհալոտրին  (կոնտակտ-աղիքային) ազդող նյութը պատկանում է պիրետրոիդ­ների խմբին` ազդելով միջատների զարգացման ցանկացած փուլում և գրանցելով մահացության բարձ տոկոս