Մեր Մասին

<<Ագրոինփուտ>> ՍՊԸ 

Ագրոինփուտ ՍՊԸ հիմնադրվել է 1999 թվականին Համաշխարհային բանկի ՙԳյուղատնտեսության բարեփոխումների աջակցության ծրագրի՚ շրջանակներում: ՙԱգրոինփուտ՚ ՍՊԸ իրականացնում է բույսերի պաշտ­պա­նու­թ­յան միջոցների շուկայի կանոնակարգումը` նպատակ ունենալով դուրս մղել շուկայից չի­նա­կան, թուրքական արտադրության և այլ կասկածելի ու ժամկետանց թունաքիմիկատներն ու ֆեր­մերներին ապահովել ժամանակակից և որակյալ թունաքիմիկատներով: ՙԱգրոինփուտ՚ ՍՊԸ, հանդիսանալով “Syngenta Agro” (Շվեյցարիա), “Cheminova” (Դանիա), ինչպես նաև “ԲիոՊլանտ” (Ռուսաստան) ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, անմիջապես եվրոպական մայր գործարաններից ներկրում է թարմ, որակ­յալ, բարձր արդյունավետ, շրջակա միջավայրի համար սակավ վտանգավոր բույսերի պաշտպանության միջոցներ, որոնք լայն ճանաչում ունեն հանրապետության բոլոր գյուղատնտեսական շրջան­նե­րում: ՙԱգրոինփուտ՚ ՍՊԸ իրականացնում է լայնածավալ խորհրդատվական աջակցություն գյուղատնտեսության մասնագետների ու ֆերմերների համար` կազմակերպելով սեմինարներ, դասընթացներ, դաշտային օրեր: ՙԱգրոինփուտ՚ ՍՊԸ պետական գրանցման է ներկայացրել բազմաթիվ ժամա­նա­կա­կից ու որակյալ թունաքիմիկատներ, որոնք արդյունավետ օգտագործվում են վնասատուների և հի­­վանդությունների դեմ ինտեգրացված պայքարի միջոցառումներում` ապահովելով էկո­լո­գիա­պես մաքուր գյուղմթերքների արտադրությունը: ՙԱգրոինփուտ՚ ՍՊԸ-ից թունաքիմիկատներ են ձեռք բերում ոչ միայն խոշոր ու փոքր գյու­ղացիական տնտեսությունները, այլ նաև մի շարք վերամշակող գործարաններ, որոնք սեփական կարիքների համար, ինչպես նաև մթերվելիք գյու­ղատնտե­սական հումքի դիմաց ապրանքային վարկի տեսքով թու­նա­քի­մի­կատ­նե­րը տրա­մադ­րում են ֆերմերներին: Այսօր կարելի է փաստել, որ ՙԱգրոինփուտ՚ ՍՊԸ իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայաստանի բույսերի պաշտ­­պա­նութ­յան միջոցների շուկայում:

Հասցե`

 

ՀՀ, 0005 ք. Երևան,  Բուռնազյան 116/7 (համայնք` Էրեբունի)  

Հեռախոս` +374 10 454-549, 454-030,  (բջջ.)+374 91 428-873

Ֆաքս` +374 10 454-549

Էլ-փոստ` adc@agroinput.am